ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2011 թվականի N 1655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «գոտիավորման և» բառերը.
2) որոշման 3-րդ կետի «ժա» ենթակետում «մարզպետների» բառը փոխարինել «համայնքի ղեկավարի» բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`
ա. 2-րդ կետից հանել «, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` Հայաստանի Հանրապետության մարզպետի» բառերը,
բ. 4-րդ կետի երկրորդ պարբերությունում «համապատասխան բյուջե (համայնքների վարչական սահմաններում` տեղական, համայնքների վարչական սահմաններից դուրս` պետական)» բառերը փոխարինել «տեղական բյուջե» բառերով և պարբերության վերջում «մինչև փոփոխումը» բառերից հետո պարբերությունը լրացնել «, բացառությամբ համայնքների գլխավոր հատակագծերով կամ հողերի օգտագործման սխեմաներով նախատեսված փոփոխությունների, որոնց դեպքում կադաստրային արժեքների տարբերությունը մուծվում է այդ փաստաթղթերով սահմանված հերթականությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:» բառերով,
գ. 7-րդ կետից հանել «, մարզպետի (ըստ հողամասի գտնվելու վայրի)» բառերը,
դ. 23.1-ին կետից հանել «գոտևորման և» բառերը,
ե. 24-րդ կետից հանել «համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզպետը» բառերը, իսկ «վերջիններիս» բառը փոխարինել «վերջինիս» բառով,
զ. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Հողամասերը փոխանակվում են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա կամ համայնքի ղեկավարի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ:»,
է. ուժը կորցրած ճանաչել 42-րդ կետը,
ը. 47-րդ կետից հանել «, Հայաստանի Հանրապետության մարզպետների» բառերը,
թ. 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«49. Մրցութային հանձնաժողովներն ստեղծվում են համայնքի ղեկավարի գլխավորությամբ, որոնց կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարի աշխատակազմի համապատասխան մասնագետներ, ավագանու անդամներ և համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչներ:»,
ժ. 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«57. Հողամասերը մրցույթներով տրամադրելու համար վարձավճարի (վճարի) մեկնարկային չափը սահմանվում է համայնքի ղեկավարի կողմից, որը չպետք է պակաս լինի տվյալ հողամասի համար սահմանված հողի հարկի տարեկան դրույքաչափից:»,
ժա. IX բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
60. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգով:»,
ժբ. 68-րդ կետում «սխեմաներով» բառը փոխարինել «նախագծերով» բառով.
4) որոշմամբ հաստատված N 7 ձևում`
ա. Պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի 6-րդ կետի 6.2-րդ ենթակետում «տարեկան վճարի» բառերը փոխարինել «չվճարված գումարի» բառերով,
բ. Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի 6-րդ կետում «տուգանք`» բառը փոխարինել «տույժ» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|