«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10617273
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 հուլիսի 2017 թ. |
N 163-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 254-րդ, 255-րդ, 256-րդ, 257-րդ, 258-րդ, 259-րդ, 260-րդ, 261-րդ, 262-րդ, 263-րդ և 264-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
254. |
Խոզերի էնզոտիկ թոքաբորբ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված |
Հունգարիա |
«Սեվա-Ֆիլաքսիա Վետերինարի Բիոլոջիկալս Կոմպանի Լտդ.» կազմակերպություն |
255. |
Իմունոֆերմենտային անալիզի մեթոդով ձիերի ռինոպնևմոնիայի ախտորոշման թեսթ-համակարգ |
Ռուսաստանի Դաշնություն |
«Յա. Ռ. Կովալենկոյի անվան համառուսական փորձարարական անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային գիտական հաստատություն |
256. |
Ձիերի հերպեվիրուսի (EHV-1) նկատմամբ ակտիվազրկված ԲիոԷքվին Հ (BioEquin H) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա. Ս.» կազմակերպություն |
257. |
Խոզերի էնզոոտիկ թոքաբորբ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված, |
Չինաստան |
«Ուխան Կեքիան Բիոլոջի Քօ. ԼՏԴ» կազմակերպություն |
258. |
Խոզերի պարվովիրուս վարակի նկատմամբ ակտիվազրկված |
Չինաստան |
«Ուխան Կեքիան Բիոլոջի Քօ. ԼՏԴ» կազմակերպություն |
259. |
Խոզերի վարակիչ գաստրոէնտերիտի և ինֆեկցիոն դիարեայի նկատմամբ |
Չինաստան |
«Ուխան Կեքիան Բիոլոջի Քօ. ԼՏԴ» կազմակերպություն |
260. |
Խոզերի 2-րդ տիպի ցիրկովիրուս (Strain DBN-SX07) հիվանդության |
Չինաստան |
«Անհուի Դիվինիթի Բիոլոջիկալ Փրոդուքթս Քօ. ԼՏԴ» կազմակերպություն |
261. |
Խոզերի pseudorabies կամ աուեսկի (Strain HB 2000) հիվանդության նկատմամբ |
Չինաստան |
«Անհուի Դիվինիթի Բիոլոջիկալ Փրոդուքթս Քօ. ԼՏԴ» կազմակերպություն |
262. |
Խոզերի վերարտադրողական-շնչառական (Strain JXA1-R) համախտանիշի |
Չինաստան |
«Շանխի Հասոն Բիոլոջիկալ Փրոդուքթս Քօ. ԼՏԴ» կազմակերպություն |
263. |
Խոզերի (PRRS) և հորթերի (BVDV, PI3, BRSV) վիրուսների հետևանքով առաջացած շնչառական հիվանդությունների հանդեպ ՖԵՆԻՔՍ Պլյուս (PHOENYX Plus) իմունոհարուցիչ պատրաստուկ |
Կորեա |
«Դոնգ Բենգ Քօ. ԼՏԴ» կազմակերպություն |
264. |
Զույգսմբակավորների (մանր և խոշոր եղջերավորների, գոմեշի, զեբուի, եղջերուների) տրիխոֆիտոզի նկատմամբ ասոցացված, ակտիվազրկված |
Ռուսաստանի Դաշնություն |
«Ֆիրմա ԲիոԽիմՖարմ» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` Ի. Առաքելյան