«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011419
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 օգոստոսի 2011 թ. |
թիվ 226-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ վարկային կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով փոփոխել վարկային կազմակերպության տիպը (խումբը),
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ի 76.3 կետում.
1) 1-ին պարբերության 1-ին ենթակետը «վարկային միության» բառերից հետո լրացնել «կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության» բառերով,
2) 1-ին պարբերության 2-րդ ենթակետը «վարկային կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները» բառերով,
3) 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խնայողական միությունները, վարկային միությունները, ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպությունները, դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող վարկային կազմակերպությունները կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները ունիվերսալ վարկային կազմակերպության փոփոխվելու դեպքում, խնայողական միությունները վարկային միության փոփոխվելու դեպքում, ունիվերսալ վարկային կազմակերպությունները ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպության, դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող վարկային կազմակերպության կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության փոփոխվելու դեպքում կարող են Կենտրոնական բանկ չներկայացնել սույն կանոնակարգի 76.1-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. օգոստոսի 31 ք. Երևան |