ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2011 թվականի N 1228-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մաքսային մարմինների կողմից սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. օգոստոսի 31 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1228-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից (այսուհետ` կոմիտե) սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմնին (այսուհետ` լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների վերաբերյալ տեղեկատվություն (այսուհետ՝ տեղեկատվություն)՝ համաձայն ձևի:
2. Կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը տրամադրվում է «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա՝ Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի շարքը դասվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն ցանկի:
3. Տեղեկատվությունը կոմիտեի կողմից լիազոր մարմնին է տրամադրվում յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 20-ը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով՝ համաձայն ձևի:
4. Լիազոր մարմնի ղեկավարը յուրաքանչյուր կիսամյակի համար մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 20-ը էլեկտրոնային եղանակով կամ կրիչով կոմիտեի նախագահին տրամադրում է տեղեկատվություն սույն կարգի 2-րդ կետի համաձայն տրամադրված տեղեկատվության հիման վրա իրականացված պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ (ԱՊՐԱՆՔԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN |
Ապրանք տեղափոխող անձի անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը, ներմուծող իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրավաբանական և էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները |
Ներմուծված ապրանքի |
Ծագման երկիրը |
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով |
Ապրանքի քանակը |
Մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվի համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ց Ա Ն Կ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ԸՍՏ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԱՏԳ ԱԱ) ԾԱԾԿԱԳՐԻ
ԱՏԳ ԱԱ-ի |
Արտադրանքի անվանումը |
0201 |
Խոշոր եղջերավոր անասունի միս` թարմ կամ պաղեցված |
0202 |
Խոշոր եղջերավոր անասունի միս` սառեցված |
0203 |
Խոզի միս` թարմ, պաղեցված կամ սառեցված |
0204 |
Ոչխարի կամ այծի միս` թարմ, պաղեցված կամ սառեցված |
0205 00 |
Ձիու, ավանակի, ջորու միս` թարմ, պաղեցված կամ սառեցված |
0206 |
Խոշոր եղջերավոր անասունի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք` թարմ, պաղեցված կամ սառեցված |
0207 |
Ընտանի թռչնի միս և սննդային ենթամթերք` թարմ, պաղեցված կամ սառեցված |
0208 |
Այլ կենդանիների միս և սննդային մսային ենթամթերք` թարմ, պաղեցված կամ սառեցված |
0209 00 |
Մսից առանձնացված խոզի ճարպ և թռչնի ճարպ` չհալեցված, թարմ, պաղեցված, սառեցված, աղի, աղաջրում, չորացված կամ ապխտած |
0210 |
Այլ կենդանիների միս և սննդային ենթամթերք` աղի, աղաջրում, չորացված կամ ապխտած, սննդային ալյուր` պատրաստված մսից և սննդային ենթամթերքից |
1601 00 |
Մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված երշիկեղեն և համանման մթերք, դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերք |
1602 |
Մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված այլ պատրաստի կամ պահածոյացված սննդամթերք |
1603 00 |
Մզվածքներ և հյութեր` մսից |
407 00 |
Թռչնի ձու |
110100 |
Ալյուր |
1507 10 900, 1509 90 000, |
Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ) |
1516, 1517 |
Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին |
1604-1605 |
Պատրաստի սննդամթերք՝ ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից |
1701, 1702 90, 1703, 1704 |
Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն՝ կակաո չպարունակող |
1805 00 000, 1806 |
Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք |
1901 10 000 |
Մանկական սնունդ |
1902-1905 (բացի 1905 90 300-ից) |
Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն |
2001-2008 (բացի 2002 90-ից, 2007 99-ից) |
Մթերք՝ ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից |
2101 - 2104 |
Տարբեր սննդամթերք, խմորիչ |
2201 - 2209 00 (բացի 2202 90 100-ից, 2203 00-ից, 2208 20 120-ից, 2208 20 400-ից, 2208 20 620-ից, 2208 20 890-ից) |
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ |
2501 00 91 |
Կերակրի աղ |
2208 20 120 |
Խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2 լ կամ պակաս տարողությամբ տարաներում |
2208 20 620 |
Խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում |
2208 20 400 |
Խաղողի գինենյութերի թորումից ստացված սպիրտային թուրմ (չվերամշակված թորվածք)` 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում |
2208 20 890 |
Խաղողի գինենյութերի թորումից ստացված սպիրտային թուրմ՝ 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում |
0701 |
Թարմ կարտոֆիլ |
070200000 |
Թարմ տոմատ |
0703 |
Թարմ գլուխ սոխ, մանր սոխ, սոխ-պրաս և սխտոր |
0704 |
Թարմ գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, սպիտակագլուխ և կարմրագլուխ կաղամբներ |
0705 |
Թարմ հազար և եղերդ |
0706 |
Թարմ գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ (կարմիր ճակնդեղ), քոշմորուք, նեխուր, ամսական բողկ և համանման ուտելի այլ արմատապտուղներ |
070700050 |
Թարմ վարունգ |
0708 |
Թարմ լոբազգի բանջարեղեն՝ կեղևահան կամ կեղևով |
070990800 |
Թարմ արտիճուկ |
070920000 |
Թարմ ծնեբեկ |
070930000 |
Թարմ սմբուկ |
070960 |
Թարմ պղպեղ |
070990700 |
Թարմ դդմիկ |
0801 |
Թարմ կոկոսյան, բրազիլական և կեչու ընկույզներ՝ կճեպահանված կամ չհանված, կեղևով կամ առանց կեղևի |
0802 |
Թարմ նուշ |
080300 |
Թարմ ադամաթուզ |
0804 |
Թարմ արմավ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, հնդկախնձոր (գուայավա), մանգո և մանգոստան |
0805 |
Թարմ ցիտրուսային պտուղներ |
0806 |
Թարմ խաղող |
0807 |
Թարմ սեխ (ներառյալ ձմերուկը) և պապայա |
0808 |
Թարմ խնձոր, տանձ և սերկևիլ |
0809 |
Թարմ ծիրան, բալ և կեռաս, դեղձ (ներառյալ նեկտարինը), սալոր և մամուխ |
081010000 |
Թարմ մորի և ելակ |
081020 |
Թարմ արքայամորի, մոշ, թութ և հովտային հատապտուղներ |
081090500 |
Թարմ հաղարջ՝ սպիտակ և կոկռոշ |
081090980 |
Թարմ հաղարջ՝ սև և կարմիր |
081050000 |
Կիվի |
1001 |
Ցորեն և մեսլին |
1002 00 000 |
Աշորա (տարեկան) |
1003 00 |
Գարի |
1004 00 000 |
Վարսակ |
1005 |
Եգիպտացորեն |
1006 |
Բրինձ |
1007 00 |
Սորգոյի հատիկ |
1008 |
Հնդկացորեն, կորեկ և այլ հացահատիկ |
1008 30 000 |
Բացառությամբ սերինոսահատիկի |
2203 00 |
Գարեջուր |
0401 |
Կաթ և սերուցք՝ չխտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած |
0402 |
Կաթ և սերուցք՝ խտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած |
0403 |
Թան, մերած կաթ և սերուցք, մածուն, յոգուրտ, կեֆիր և խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ ու սերուցք՝ խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգեր, ընկույզներ կամ կակաո ավելացրած կամ չավելացրած |
0404 |
Կաթնային շիճուկ` խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, մթերք՝ կաթի բնական բաղադրամասերից, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած |
0405 |
Կարագ և կաթից պատրաստված այլ յուղեր, կաթնային մածուկներ |
0406 |
Պանիրներ և կաթնաշոռ |
1901 10 000 |
0401-ից մինչև 0404 ապրանքային ծածկագրերով հումքից պատրաստված, կակաո չպարունակող կամ պարունակող` 5 տոկոսից պակաս զանգվածային մասով (վերահաշված` ըստ յուղազերծ հումքի), մանրածախ առևտրի համար չափածրարված մանկական սնունդ |
2105 00 |
Պաղպաղակ` կակաո պարունակող կամ չպարունակող` բացառությամբ սննդային սառույցի այլ տեսակների |
2106 90 100 |
Պանիրներ՝ հալած |
2106 90 980 |
Բուսասերուցքային և սերուցքաբուսական յուղերի խառնուրդներ, այդ թվում` սփրեդը (յուղածոն) և հալած խառնուրդները` կաթնայուղի 15 տոկոսից ավելի զանգվածային մասով |
2002 90 |
Տոմատի խյուս, տոմատի մածուկ, 7 տոկոս և ավելի լուծելի չոր նյութերի զանգվածային մասով տոմատի հյութ |
2007 99 |
Ծածկագրից՝ մրգային խյուսեր |
2009 |
Չխմորված և առանց սպիրտային հավելումների, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման մրգային և բանջարեղենային հյութեր |
2202 90 100 |
Մրգային և բանջարեղենային նեկտարներ և հյութ պարունակող ըմպելիքներ, որոնք չեն պարունակում 0401-ից մինչև 0404 ապրանքային ծածկագրերով մթերքներ կամ դրանցից ստացված ճարպեր |
22 0110 |
Հանքային ջրեր |
3923 10 000 |
Պլաստմասսաներից տուփեր, արկղեր, զամբյուղներ և համանման իրեր` փաթեթավորման կամ փոխադրման համար |
3923 21 000 |
Էթիլենի պոլիմերներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար |
3923 29 |
Այլ պլաստմասսաներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար |
3923 30 |
Պլաստմասսաներից շշեր, շշիկներ, սրվակներ և համանման արտադրանքներ` փաթեթավորման կամ փոխադրման համար |
3923 50 |
Պլաստմասսաներից խցաններ, կափարիչներ, թասակներ և խցանափակման այլ արտադրանքներ |
3924 10 000 |
Պլաստմասսաներից խոհանոցային և ճաշի սպասքներ |