ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2011 թվականի N 1043-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա, 2011 թվականի հունվարի 20-ի N 26-Ա և 2011 թվականի մայիսի 20-ի N 681-Ա որոշումները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 4-րդ կետի 24-րդ ենթակետին, 2011 թվականի հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային համաձայնագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29-րդ ենթակետով.
«29) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի նախապատրաստման կանխավճարի ծրագիր» ծախսային ծրագրով (բաժին 01, խումբ 06, դաս 01, ծրագիր 18) նախատեսված հատկացումների հաշվին իրականացնել ծախսեր նաև «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի գծով:»:
2. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում «գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկերի տրամադրում ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձանց վարկերի տրամադրում» բառերով և նշված աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1043-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
1 |
2 | 3 | 4 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
- |
այդ թվում՝ |
|||
Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը |
- |
- |
- |
այդ թվում՝ |
|||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
- |
- |
- |
այդ թվում՝ |
|||
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում |
(1,258,452.9) |
(2,417,452.9) |
(3,367,452.9) |
գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձանց վարկերի տրամադրում |
363,347.1 |
363,347.1 |
363,347.1 |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
363,347.1 |
363,347.1 |
363,347.1 |
դ) վարկի տրամադրում «Սիս 95» ՍՊԸ-ին |
- |
- |
(50,000.0) |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
- |
- |
(50,000.0) |
ե) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ին |
(621,800.0) |
(1,730,200.0) |
(2,630,200.0) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
(621,800.0) |
(1,730,200.0) |
(2,630,200.0) |
զ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկերի տրամադրում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
է) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկերի տրամադրում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» |
- |
(50,600.0) |
(50,600.0) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
- |
(50,600.0) |
(50,600.0) |
2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր |
2,409,230.0 |
3,289,837.5 |
5,102,838.5 |
որից` |
|||
Այլ վարկառուներից |
2,409,230.0 |
3,289,837.5 |
5,102,838.5 |
այդ թվում՝ |
|||
«Սիս 95» ՍՊԸ-ին |
- |
- |
50,000.0 |
Կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր |
2,409,230.0 |
3,289,837.5 |
5,052,838.5 |
որից` |
|||
«Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձանցից |
97,711.1 |
936,652.9 |
936,652.9 |
այլ վարկառուներից |
2,311,518.9 |
2,353,184.6 |
4,116,185.6 |
2.6. Այլ |
(1,150,777.1) |
(872,384.6) |
(1,735,385.6) |
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում |
1,258,452.9 |
2,417,452.9 |
3,317,452.9 |
կայունացման դեպոզիտային հաշվի համալրում |
(2,409,230.0) |
(3,289,837.5) |
(5,052,838.5) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |