ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2017 թվականի N 317-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 3-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 317-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքների
NN |
ԱՏԳ ԱԱ |
Անվանումը |
Չափի |
Քանակը/քաշը |
Ծագման և արտահանման երկիրը |
Արժեքը |
1. |
8424 |
Էլեկտրաստատիկ պատման համակարգ |
հատ |
1 |
Անգլիա |
124 640 205 |
2. |
8471 |
ԱՀ-ի համակարգչային բլոկ՝ բեռնված ծրագրային ապահովումով |
հատ |
1 |
Իտալիա |
6 226 535 |
3. |
8443 |
Լազերային պրինտեր |
հատ |
1 |
Իտալիա |
766 500 |
4. |
8504 |
Ստատիկ կերպափոխիչ |
հատ |
1 |
Իտալիա |
1 277 500 |
5. |
8528 |
Մոնիթոր |
հատ |
1 |
Իտալիա |
766 500 |
6. |
8471 |
Մկնիկ |
հատ |
1 |
Իտալիա |
7 665 |
7. |
8538 |
DRIVE CONSOLE (FLOOR PULPIT) / կառավարման հատակադիր պուլտ |
կգ |
300 |
Իտալիա |
1 022 000 |
8. |
8537 |
Գլխավոր անջատիչի կառավարման էլեկտրապահարան ոօ. 1 ներսարքված սարքավորումով |
կգ |
150 |
Իտալիա |
19 418 000 |
9. |
|
Դիմացի կոճղակի շարժիչի, ինվերտորի առանցքների և ԹԾԿ-ի կառավարման էլեկտրապահարան ոօ. 2 ներսարքված սարքավորումով |
կգ |
140 |
|
20 440 000 |
10. |
|
Հղկասկավառակի շարժիչի, ինվերտորի առանցքների և ԹԾԿ-ի կառավարման էլեկտրապահարան ոօ. 3 ներսարքված սարքավորումով |
կգ |
130 |
|
20 440 000 |
11. |
|
ԾՏԿ կառավարման էլեկտրապահարան ոօ. 4 ներսարքված սարքավորումով |
կգ |
160 |
|
10 220 000 |
12. |
|
Էլեկտրաշարժիչների գործարկիչների կառավարման էլեկտրապահարան ոօ. 5 ներսարքված սարքավորումով |
կգ |
170 |
|
20 440 000 |
13. |
8537 |
Էլեկտրապահարան ոօ. 6 միակցիչներ |
կգ |
150 |
Իտալիա |
15 841 000 |
14. |
8501 |
MOTOR TYPE 1FK7034-2AK71-1CB0 / շարժիչ տեսակ 1FK7034-2AK71-1CB0 |
հատ |
1 |
|
3 066 000 |
15. |
|
MՕTՕR TYPE 1FK7084-2AF71-1CA0 / շարժիչ տեսակ 1FK7084-2AF71-1CA0 |
հատ |
1 |
|
3 066 000 |
16. |
|
MOTOR TYPE 1FK7084-2AC71-1CA1 / շարժիչ տեսակ 1FK7084-2AC71-1CA1 |
հատ |
1 |
|
3 066 000 |
17. |
|
MOTOR TYPE 1FK7042-2AF71-1CA0 / շարժիչ տեսակ 1FK7042-2AF71-1CA0 |
հատ |
1 |
|
3 066 000 |
18. |
|
MOTOR TYPE 1FK7042-2AK71-1CB0 / շարժիչ տեսակ 1FK7042-2AK71-1CB0 |
հատ |
1 |
Իտալիա |
3 066 000 |
19. |
|
MOTOR TYPE 1FK7042-2AC71-1CA0 / շարժիչ տեսակ 1FK7042-2AC71-1CA0 |
հատ |
2 |
Իտալիա |
7 154 000 |
20. |
|
MOTOR TYPE 1PH8224-1DF00-2FA1 / շարժիչ տեսակ 1PH8224-1DF00-2FA1 |
հատ |
1 |
Իտալիա |
5 110 000 |
21. |
|
MOTOR TYPE 1PH8184-1DF10-2FA1-Z(G14) / շարժիչ տեսակ 1PH8184-1DF10-2FA1-Z(G14) |
հատ |
1 |
Իտալիա |
5 621 000 |
22. |
8466 |
Սայլակի կաբելատեղադրիչ (հաղորդաձողալար) |
կգ |
55 |
Իտալիա |
11 242 000 |
23. |
8471 |
PG/PC SIEMENS (SIMATIK PG M5 6ES7717-0AB00-0AB0) / PG/ПК SIEMENS (SIMATIK PG M5 6ES7717-0AB00-0AB0) |
հատ |
1 |
Իտալիա |
3 066 000 |
24. |
8466 |
Գրտնակ հենամահիկներ |
կգ |
2400 |
Իտալիա |
20 440 000 |
25. |
8466 |
Հենամահիկների ներդրակներ |
կգ |
250 |
Իտալիա |
7 665 000 |
26. |
8466 |
Տակառաձև համակարգի մեխանիկական լծակավոր հանգույց |
կգ |
800 |
Իտալիա |
8 176 000 |
27. |
8483 |
ԻԼԻ շարժաբերի գնդիկավոր շարժային պտուտակ |
հատ |
1 |
Իտալիա |
3 577 000 |
28. |
8466 |
Շարժաբերի փոխանցման մեխանիկական տուփ՝ բարձր ճշգրտությունով |
կգ |
65 |
Իտալիա |
3 577 000 |
29. |
9031 |
WHEELHEAD PROBE / հղկակոճղակի անկոնտակտ տվիչ |
հատ |
1 |
Իտալիա |
3 066 000 |
30. |
8482 |
BEARINGS / առանցքակալներ |
հատ |
10 |
Իտալիա |
1 533 000 |
31. |
4010 |
Վուլկանացված ռետինե շարժափոկեր |
կգ |
10 |
Իտալիա |
1 533 000 |
32. |
8466 |
ROLL DRIVING COLLAR / հենագրտնակի շարժաբեր օձիքներ |
կգ |
5.5 |
Իտալիա |
2 555 000 |
33. |
8483 |
ԻԼԻ տանող լիսեռ |
հատ |
1 |
Իտալիա |
21 462 000 |
34. |
8483 |
Հիդրոստատիկ առանցքակալ |
հատ |
1 |
Իտալիա |
22 943 900 |
35. |
8466 |
WHEEL COVER / հղկասկավառակի պատյան |
կգ |
30 |
Իտալիա |
7 154 000 |
36. |
9031 |
VIBRATION DETECTOR / թրթռատվիչ |
հատ |
1 |
Իտալիա |
8 176 000 |
37. |
8466 |
SPARE PARTS / պահեստամասեր |
կգ |
720 |
Իտալիա |
7 257 733 |
38. |
4911 |
TECHNICAL DOCUMENTATION/ տեխնիկական փաստաթղթեր |
կգ |
40 |
Իտալիա |
1 022 000 |
39. |
8544 |
Մալուխներ |
կգ |
120 |
Իտալիա |
13 897 667 |
Ընդամենը |
423 064 205 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |