«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2006 թվականի N 820-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ (ՕՏԱՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 669 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) պետական գույքի մասնավորեցման (օտարման) մրցույթի մասնակցության հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
գ) մրցութային հանձնաժողովի կողմից կազմվող մրցույթի արդյունքների ամփոփման արձանագրության ձևը` համաձայն N 3 հավելվածի.
դ) մրցույթի մասնակցության հայտերի գրանցման հատուկ գրանցամատյանի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 669 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ (ՕՏԱՐԵԼՈՒ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) կարգը:
2. Պետական գույքի մասնավորեցման (օտարման) նպատակով կազմակերպված մրցույթին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնավորեցման սուբյեկտ ճանաչված անձինք:
3. Պետական գույքի մասնավորեցման (օտարման) մրցույթը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` կազմակերպիչ), եթե մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
4. Պետական գույքի մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել նաև`
ա) մրցույթի հաղթողին որոշելու պայմանների գնահատման կշռային գործակիցներ,
բ) որ մրցույթն անցկացվի մասնակիցների նախնական որակավորմամբ:
5. Կազմակերպիչն ապահովում է մասնավորեցման դեպքում` մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով, իսկ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման դեպքում` կազմակերպչի պաշտոնական կայք-էջում մրցույթի անցկացման մասին ծանուցման հրապարակումը, ինչպես նաև սահմանում է մրցույթի մասնակցության վճարի չափը և այն հրապարակում մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ:
(5-րդ կետը խմբ. 26.05.11 N 725-Ն)
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
6. Եթե պետական գույքի մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) չի ստեղծվել, ապա այն ստեղծում է կազմակերպիչը, որն իր գործունեությունն իրականացնում է սույն կարգին համապատասխան: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից: Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկվում է (ընդգրկվում են) նաև ընկերության պետական բաժնետոմսերը տնօրինող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը (ներկայացուցիչները):
7. Հանձնաժողովը հաստատում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը, բացում և գնահատում է մրցույթի հայտերը, ինչպես նաև որոշում մրցույթի հաղթողին:
8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նշանակվում է նոր նիստ, ընդ որում, քննարկվում են հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում և կարգով ներկայացված հայտերը (նոր հայտեր չեն ընդունվում): Հանձնաժողովը նոր նիստի օրվա և ժամի մասին պատշաճ տեղեկացնում է բոլոր հայտատուներին:
9. Եթե պետական գույքի մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցութային պայմանների գնահատման համար կշռային գործակիցներ սահմանված չեն, ապա հանձնաժողովը կարող է սահմանել կշռային գործակիցները և դրանք հայտարարել մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ:
10. Մրցույթի մասնակցության նախավճարի չափը սահմանվում է մասնավորեցվող (օտարվող) պետական գույքի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն վաճառքի գնի առնվազն 5 տոկոսի չափով:
11. Հանձնաժողովն իրավասու է մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցույթը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն (կազմակերպություններ):
III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
12. Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ, եթե պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
13. Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) մրցույթի կազմակերպչի անունը, ազգանունը (անվանումը).
բ) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).
գ) մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի.
դ) մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
ե) մրցույթով մասնավորեցվող (օտարվող) գույքի անվանումը, մրցույթի պայմանները և դրանց գնահատման կշռային գործակիցները (այդպիսիք սահմանված լինելու դեպքում).
զ) մրցույթի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`
գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,
նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձանց համար), քաղաքացիների համար՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը),
գործարար ծրագիր,
իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով գնելու համար պետական համապատասխան մարմինների կամ ներքին մարմինների (խորհուրդ, ընդհանուր ժողով) համաձայնություն չի պահանջվում, կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը):
Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են սահմանվել լրացուցիչ փաստաթղթեր.
է) ծածկագրերը և դրանք կիրառելու կարգը (պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում).
ը) մրցույթի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաև նախավճարի և գույքի մասնավորեցման (օտարման) գնի վճարման կարգն ու ժամկետները, մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը.
թ) մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերի օրերը և ժամերը.
ժ) մրցույթի կարգին ծանոթանալու և դրա պատճենը տրամադրելու կարգը.
ժա) այլ տեղեկություններ:
14. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջին ժամկետը պետք է սահմանվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:
15. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե դրանցով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
16. Մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է հրապարակել մրցույթի անցկացման մասին նոր հրապարակային ծանուցում՝ նախկին ծանուցումը հայտարարելով չեղյալ:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
17. Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:
18. Մրցույթի մասնակցության հայտերը՝ մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով՝ անձամբ կամ փոստով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն մուտքագրման օրը և ժամը:
19. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտը ներկայացնողին:
20. Մրցույթի հայտատուները՝ մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը:
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:
21. Մրցույթի հայտը գրանցվում է հատուկ գրանցամատյանում՝ հայտատուին տալով ստացական մրցույթի մասնակցության հայտն ընդունելու մասին:
22. Մրցույթի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են մրցույթի մասնակցության նախավճարը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի անվամբ բացված մրցույթի մասնակցության նախավճարի դրամային հաշվին:
23. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի մուծած նախավճարն ընդգրկվում է մասնակցի առաջարկած` գույքի մասնավորեցման (օտարման) գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում, և մասնավորեցումը համարվում է չկայացած:
24. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուները մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով պետք է դիմեն կազմակերպչին:
25. Կազմակերպիչը սույն կարգի 24-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դիմումատուին տալիս է մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման մասին հայտ:
26. Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետում մրցույթում հաղթող չճանաչված հայտատուի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից համապատասխան դիմում չներկայացվելու դեպքում մրցույթի մասնակցության նախավճարը հաշվանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
27. Մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված օրը և ժամին՝ մրցույթի մասնակցության հայտերի բացման նիստում:
28. Մրցույթի հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:
29. Եթե հայտատուների կողմից եղել է առաջարկություն, ապա ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:
30. Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ: Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն պետական գույքի մասնավորեցման (օտարման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն արժեքներից:
31. Հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`
ա) մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը (նախատեսված լինելու դեպքում) և անունը, ազգանունը (անվանումը),
բ) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ մրցույթի համար սահմանված պայմաններին,
գ) ամփոփ տվյալներ մրցույթի մասնակցության հայտերում փոփոխություն կատարելու մասին:
32. Այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:
33. Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:
34. Եթե մրցութային պայմանների գնահատման համար սահմանված են կշռային գործակիցներ, ապա մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է բոլոր պայմանների միավորների հանրագումարը` ըստ կշռային գործակիցների: Հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ստացել է հաշվարկված հանրագումարի ամենաբարձր միավորը:
Մրցութային պայմանների գնահատման համար կշռային գործակիցներ սահմանված չլինելու դեպքում մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ում առաջարկն առավելագույնս է բավարարում մրցութային պայմանները:
35. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:
36. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:
37. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
38. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:
39. Հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած` մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրություն կազմվելուց հետո:
VI. ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
40. Մրցույթը համարվում է չկայացած, եթե՝
ա) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,
բ) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել,
գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
41. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:
42. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:
43. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Հ Ա Յ Տ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
__________________________________________________________
(հայտը ներկայացնողի անվանումը (անունը, ազգանունը),
__________________________________________________________
հասցեն, հեռախոսահամարը)
1. Ծանոթանալով 200_թ-ի ____________________ -ին կայանալիք մրցույթում մասնավորեցվող (օտարվող) գույքի մասին հրապարակված տեղեկություններին՝ ցանկանում ենք (ցանկանում եմ) մասնակցել
__________________________________________________________
(գույքի անվանումը, գտնվելու վայրը)
__________________________________________________ -ի մրցույթին:
2. Մրցույթում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (պարտավորվում եմ) մրցույթի արձանագրությունն ստանալուց հետո ____ օրվա ընթացքում վճարել առաջարկված գինը և ____ օրվա ընթացքում կնքել մասնավորեցման պայմանագիր:
3. Համաձայն ենք (համաձայն եմ), որ համապատասխան վճարումները չկատարելու և պայմանագիրը չկնքելու դեպքում մուծված նախավճարը չվերադարձվի:
4. Անձնագրային տվյալները _________________________________________
5. Ռեկվիզիտները _______________________________________________
(հաշվի համարը, բանկի անվանումը)
6. Կից ներկայացվում են`
♦ գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,
♦ կանխավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
♦ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձանց համար),
♦ մրցույթի մասնակցի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը),
♦ գործարար ծրագիր
♦ ______________________________________________
♦ ______________________________________________
Մրցույթի մասնակից (լիազորված անձ) _________ ______________
(ստորագրությունը) |
____ _________ 200 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
________________________________________________ -ի
(օբյեկտի անվանումը)
մրցույթով մասնավորեցման (օտարման) արդյունքների ամփոփման
Մրցույթի անցկացման ամսաթիվը ______________________________________
Անցկացման վայրը _______________________________________________
Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալներ ________________________
__________________________________________________________
Մրցութային հանձնաժողովի կազմը`
___________________________________________________________
___________________________________________________________
Մրցույթին ներկայացված օբյեկտի անվանումը ______________________________
___________________________________________________________
Գտնվելու վայրը _________________________________________________
Մրցույթի նախավճարի չափը
___________________________________________________________
Ստացվել է ____________ հայտ:
Աղյուսակ N 1
Տեղեկություններ հայտատուների մասին |
Ներկայացված հայտի |
1. | |
2. | |
3. |
Արդյունքում մրցույթի մասնակցի կարգավիճակ ստացել են`
Աղյուսակ N 2
Մասնակիցների անունները, ազգանունները (անվանումները) |
Առաջարկություններ (ըստ համապատասխան պայմանների) |
Պայմանների գնահատման կշռային գործակիցը | ||
1. | 2. | 3. | ||
1. | ||||
2. | ||||
3. |
Հանձնաժողովը հաստատեց մրցույթի հետևյալ արդյունքները.
Աղյուսակ N 3
Օբյեկտի |
Վաճառքի |
Ներդրումները |
Սոցիալական երաշխիքները |
Այլ պայմաններ |
Մրցույթի |
Մրցույթի հաղթողը նաև պարտավորվում է`
____________________________________________________________________
_____________________________________________________________________
Մրցութային հանձնաժողովը որոշեց`
_____________________________________________________________________
Մրցութային հանձնաժողովի նախագահ
անդամներ Մրցույթի հաղթող |
_____________________________ |
_____ __________________ 200 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
NN ը/կ |
Հայտի ստացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը |
Հայտի |
Մրցույթով մասնավորեցվող (օտարվող) օբյեկտի անվանումը |
Հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) |
Հայտատուի ստորագրությունը |
Ծանոթագրություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |