ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2011 թվականի N 388-Ա
Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին 2011 թվականի մայիսի 25-28-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մաս-նակցելու համար։
2. Գ. Եգանյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Եգանյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 4 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|