ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2010 թվականի N 62-Ա
Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 16.02.11 N 112-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի ՆՀ-541 հրամանագրի 1-ին և 2-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 550-Ն որոշման, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի N 757-Ա որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվելիք պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգող:
(1-ին կետը փոփ. 16.02.11 N 112-Ա)
2. Սահմանել, որ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ և արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսվող բանակցային բոլոր փուլերում հայկական կողմից բանակցությունները վարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |