Գլխավոր տեղեկություն
Номер
N 45-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.01.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2011
Дата вступления в силу
28.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2011 թվականի N 45-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ.Հակոբյանին՝

1) 2011 թվականի հունվարի 27-ին գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն` «Շանթ» հեռուստաընկերության և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության համատեղ «Հայկական աշխարհ» նախագծի շնորհանդեսին, ինչպես նաև Փարիզի հայ համայնքը համակարգող կառույցի անդամների հետ հանդիպմանը մասնակցելու համար.

2) 2011 թվականի հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ` տեղի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու համար.

3) 2011 թվականի փետրվարի 4-6-ը գործուղել Կանադա` «Կանադա-Հայաստան առևտրական խորհրդի» տարեկան ձեռնարկին մասնակցելու, ինչպես նաև «Հայկական առևտրական ցանց» ստեղծելու և 2011 թվականի ապրիլին Հայաստանում հիմնադիր համաժողով կազմակերպելու հարցերը քննարկելու համար:

2. Հ. Հակոբյանի` Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնքների հետ» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

 3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի` Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 27
Երևան