«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 փետրվարի 2011 թ. |
թիվ 20-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 10-ի 91-րդ կետից հանել առաջին նախադասությունը:
2) Կանոնակարգ 10-ի 91-րդ կետում երկրորդ նախադասությունից հանել «և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների» բառերը:
3) Կանոնակարգ 10-ի Ձև 15-ի «Հաշվետվության լրացման կարգը» և «տարեկան պետական տուրքի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների վերաբերյալ հաշվետվությունը» շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. փետրվարի 3 |
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի փետրվարի 1-ի թիվ 20-Ն որոշմամբ |
Ձև 15
«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի
Հաշվետվության լրացման կարգը
1. Ձև 15-ը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում փոխանակման կետի կողմից վճարված և վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվետվության ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա նույն օրն ընկած ժամանակահատվածը:
2. Ձև 15-ի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.
1) «Ամսաթիվը» դաշտում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը:
2) «Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը» սյունակում նշվում է արտարժույթի առուվաճառքի համար Կենտրոնական բանկի կողմից լիցենզիայի տրամադրման ամսաթիվը: Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի:
3) «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հերթական տարեկան պետական տուրքի գծով վճարված գումարը (առանց տույժերի գումարի): Այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանում փոխանակման կետը կատարել է մեկից ավելի վճարումներ, դրանք պետք է արտացոլել առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով:
4) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում լրացվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար հաշվետու ժամանակաշրջանում վճարված տույժի չափը: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում փոխանակման կետի կողմից տույժերի գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով (բացառությամբ նույն օրվա ընթացքում տույժերի գծով կատարված մեկից ավելի վճարումների, որոնք նշված սյունակում լրացվում են մեկ թվով)` յուրաքանչյուր վճարված տույժի համար լրացնելով միայն «Վճարման ամսաթիվը», «Հաշվի համարը» և «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակները:
5) «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված պետական տուրքի կամ տույժերի վճարման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պետական տուրքի և տույժերի վճարման ամսաթվերը համընկնում են, այդ գումարները լրացվում են նույն տողի վրա, հակառակ դեպքում լրացվում են առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար նշելով համապատասխան վճարման ամսաթիվը: Վճարման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի:
6) «Ժամանակաշրջանը» սյունակում նշվում է այն ժամանակաշրջանի սկիզբը և վերջը, որի համար վճարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» սյունակում նշված գումարը: Ժամանակաշրջանի սկիզբը և վերջը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի: Այն դեպքում, երբ փոխանակման կետը մեկ վճարումով իրականացնում է պետական տուրքի վճարում տարբեր ժամանակաշրջանների համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով` վճարված գումարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան ժամանակաշրջանը:
7) «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը» սյունակում նշված գումարների վճարումը:
8) «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ տարեկան պետական տուրքի գծով վճարման ենթակա գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը: «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական տուրքի գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Փոխանակման կետի անվանում |
_____________________________ |
Ամսաթիվ |
_____________________________ |
(հազար դրամ) |
Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը |
Վճարված պետական տուրքի գումարը |
Ժամկետանց օրերի համար վճարված տույժի չափը |
Վճարման ամսաթիվը |
Ժամանակաշրջանը |
Հաշվի համարը |
Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը | |
Սկիզբ |
Վերջ | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ |