«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1739-Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 186-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել թափոնների պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 9 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների պետական հաշվառման հետ կապված հարաբերությունները:
2. Թափոնների պետական հաշվառման հիմնական նպատակը թափոնների գոյացման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումն է, որն անհրաժեշտ է թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման համար:
3. Պետական հաշվառման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացող արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ծավալները:
(3-րդ կետը փոփ. 10.09.15 N 1042-Ն)
4. Թափոնների պետական հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` սույն կարգի համաձայն:
5. Թափոնների պետական հաշվառումն իրականացվում է վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման) տեղադրում իրականացնող իրավաբանական անձանց (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերի) կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» N 1 ձևի-թափոն տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ` վարչական վիճակագրական հաշվետվություններ) տվյալների հիման վրա:
(5-րդ կետը փոփ. 10.09.15 N 1042-Ն)
6. Վարչական վիճակագրական հաշվետվությունները կազմվում են դրանց հաստատված ձևին և լրացման հրահանգին համապատասխան և ներկայացվում լիազոր մարմին:
7. Վարչական վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
(հավելվածը փոփ. 10.09.15 N 1042-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |