ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2010 թվականի N 478-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի «Սևանա լճի ափամերձ՝ մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1։1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման մասին» N 123-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սևանա լճի ափամերձ՝ մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1։1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հատկացնել 81,777.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր» հոդվածով), որից` 2010 թվականի երկրորդ եռամսյակում՝ 38,617.2 հազ. դրամ, ինն ամսում՝ 81,777.6 հազ. դրամ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|