Գլխավոր տեղեկություն
Номер
N 277-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2010-16.09.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.07/14(748) Հոդ.362
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.03.2010
Дата вступления в силу
08.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2010 թվականի N 277-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 11 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հոկտեմբերի 23-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

5. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 11-ի N 277-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 11 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Տրանսպոր-
տային միջոցի անվանումը և մակնիշը

Թողարկման
և ձեռքբերման տարեթվերը

Գույքի գնահատված արժեքը
(հազ. դրամ)

Գույքի մեկնարկային գինը
(հազ. դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը
(հազ. դրամ)

Պետհամա-րանիշը

1

2

3

4

5

6

7

8

1.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Սիսիան» տարածքային ստորաբաժանում` ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան, Սիսականի 37

ավտոմեքենա «ՎԱԶ-21219»

1993 թ., 1998 թ.

310.0

310.0

26.1

277 ՏՍ 54

2.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Տաշիր» տարածքային ստորաբաժանում` ՀՀ Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Լենինի 2

ավտոմեքենա «ՎԱԶ-2107»

1996 թ., 2006 թ.

559.0

559.0

18.0

276 ԼՏ 39

3.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գավառ» տարածքային ստորաբաժանում` ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Բոշնաղյան 4

ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

1999 թ., 1999 թ.

512.0

512.0

20.4

 765 LL 01

4.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարտունի» տարածքային ստորաբաժանում` ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Մարտունի, Գ. Նժդեհի 3

ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

1996 թ., 2003 թ.

319.0

319.0

20.4

228 ԼԼ 11

5.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Իջևան» տարածքային ստորաբաժանում` ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Իջևան, Սահմանադրության 1

ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

1995 թ., 1999 թ.

385.0

385.0

20.4

648 ՏԼ 57

6.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արտաշատ» տարածքային ստորաբաժանում` ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արտաշատ, Մարքսի 15

ավտոմեքենա «ԳԱԶ-3110»

1998 թ., 1998 թ.

763.0

763.0

18.0

110 ԼԼ 02

7.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գորիս» տարածքային ստորաբաժանում` ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Գ. Նժդեհի 22

ավտոմեքենա «ԳԱԶ-3102»

1999 թ., 1999 թ.

1016.0

1016.0

26.1

792 ԼՍ 63

8.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Անի» տարածքային ստորաբաժանում` ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Մարալիկ, Մադաթյան 1 Ա

ավտոմեքենա «ՎԱԶ-2109»

1989 թ., 2004 թ.

474.0

474.0

22.8

388 ԼԼ 11

9.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գավառ» տարածքային ստորաբաժանում` ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ, Գ. Նժդեհի 1

ավտոմեքենա «ԳԱԶ-31029»

1994 թ., 2007 թ.

424.0

424.0

18.0

987 ՏՍ 36

10.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Բերդ» տարածքային ստորաբաժանում`
ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Բերդ, Լ. Բեկի 5

ավտոմեքենա «ՎԱԶ-21099»

1998 թ., 2005 թ.

1024.0

1024.0

20.4

754 ԼԼ 01

11.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ալավերդի» տարածքային ստորաբաժանում` ՀՀ Լոռու մարզ,
քաղ. Ալավերդի, Թումանյան 2

ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

1996 թ., 2000 թ.

362.0

362.0

18.0

 348 ՍԼ 38

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան