Գլխավոր տեղեկություն
Номер
N 166-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2010-30.06.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.181
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.03.2010
Дата вступления в силу
11.03.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2010 թվականի N 166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) 47-րդ կետի «ժդ» ենթակետը «լիազորություններ» բառից հետո լրացնել «, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 48.1-ին կետով.

«48.1. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 2

Երևան