Գլխավոր տեղեկություն
Номер
N 58-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.03.2010-09.08.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2010.02.10/6(740) Հոդ.67
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.02.2010
Дата вступления в силу
20.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2010 թվականի N 58-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված` պետական կառավարման տվյալ մարմնի պատասխանատվության շրջանակներում գտնվող միջոցառումների իրականացումն ապահովելու համար ձևավորել աշխատանքային խումբ` խորհրդի անդամ հանդիսացող` պետական կառավարման տվյալ մարմնի ներկայացուցչի ղեկավարությամբ` անհրաժեշտության դեպքում խմբում ներգրավելով շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ.

2) հաստատել պետական կառավարման տվյալ մարմնի պատասխանատվության շրջանակներում գտնվող միջոցառումների իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը` ըստ ամիսների (ներառյալ անհրաժեշտ ֆինանսական միջոցները) և միջոցներ ձեռնարկել դրա իրականացումն ապահովելու ուղղությամբ:

3. Աշխատանքային խմբերի ղեկավարներին`

1) մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված` պետական կառավարման տվյալ մարմնի պատասխանատվության շրջանակներում գտնվող միջոցառումների իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը` ըստ ամիսների (ներառյալ անհրաժեշտ ֆինանսական միջոցները) և այն պետական կառավարման տվյալ մարմնի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո ներկայացնել խորհրդին.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետական կառավարման տվյալ մարմնի ղեկավարին և խորհրդին ներկայացնել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում գործողությունների պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի մասին:

4. Խորհրդի նախագահին`

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործողությունների պլան-ժամանակացույցերի հիման վրա կազմել կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը և ապահովել տարբեր մարմինների փոխհամաձայնեցված գործողությունները.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության վարչապետին` նախորդ ամսվա ընթացքում գործողությունների պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի մասին:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) ապահովել խորհրդի բնականոն գործունեությունը` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին` կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.

2) առաջարկել ԱՄՆ ՄԶԳ-ին` աջակցել խորհրդի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» N 640-Ն և 2008 թվականի oգոստոսի 15-ի «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 618-Ա որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 4
Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

 փետրվարի 4-ի N 58-Ն

 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Ասատրյան

 -

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)
 

Գ. Մալխասյան

 -

 ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
 

Վ. Արամյան

 -  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
 

Մ. Թումասյան

 -  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Կ. Մինասյան

 -  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

Ա. Անանյան

 -  ՀՀ վարչապետի օգնական, կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար

 

Տ. Հարությունյան  

 -  ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ
 

Ա. Չիլինգարյան

 -  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

   

Վ. Խաչիկյան

-    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ
     

Հ. Ոսկանյան

 -  Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կենսաթոշակային համակարգի սպասարկման բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Ս. Սաիյան

 -  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ (խորհրդի քարտուղար)

 

(Հավելվածը լրաց. 19.02.10 N 109-Ն)   

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան