ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2009 թվականի N 1176-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բացառությամբ Երևանի) վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1098-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրից, 1-ին կետից և որոշմամբ հաստատված կարգի վերնագրից, 1-ին կետից հանել «(բացառությամբ Երևանի)» բառերը.
2) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Առաջարկել`
1) Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա Երևանի ավագանու նիստի քննարկմանը ներկայացնել ծրագիրը (ծրագրերը) և այն հաստատվելու օրվանից 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին.
2) համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից տեղեկատվությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում համապատասխան մարզպետին ներկայացնել ավագանու հավանությանն արժանացած ծրագիրը (ծրագրերը)»,
բ. 7-րդ կետը «(ծրագրերի) արդյունավետությունը» բառերից հետո լրացնել «, իսկ Երևան քաղաքի դեպքում` նաև դրա համապատասխանությունը սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթներին» բառերով,
գ. 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հոկտեմբերի 21 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|