ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 օգոստոսի 2009 թ. |
թիվ 247-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 642 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը և հաշվի առնելով Անուշ Մելիքսեթյանի ք. Երևան, Հ. Հակոբյան 2 շենք հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 642 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2009 թվականի հուլիսի 31-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Անուշ Մելիքսեթյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 642 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Անուշ Մելիքսեթյանին առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) բնակության (հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ. 27 շենք, բն. 46) վայր ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. օգոստոսի 28 Երևան |
|