ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 1994 թվականի N 521
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության ԵՎ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսավարող սուբյեկտների միջԵՎ միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած փոխադարձ պարտքերի մասին
Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած ժամկետանց դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մարման կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ժամանակավորապես կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի N 292 որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությամբ սահմանված կարգով մինչև 1993 թվականի հոկտեմբերի 26-ը միասնական դրամական համակարգի ժամանակ Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև գործառնությունների գծով առաջացած կրեդիտորական պարտքերի պետական բյուջե գանձումը` հայցի վաղեմության ժամկետները լրանալու դեպքերում և դեբիտորական պարտքերի դուրսգրումը, մինչև միջկառավարական համապատասխան համաձայնագրերի կնքումը:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշման ընդունումը գործող կարգի համաձայն արդեն իսկ գանձված կրեդիտորական պարտքերի և դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գծով վերահաշվարկներ չեն կատարվում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ նախատեսված ժամկետանց կրեդիտորական և դեբիտորական պարտքերի վերագնահատման կարգը, այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |