«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009343
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 սեպտեմբերի 2009 թ. |
թիվ 277-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և 8-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 5/02) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 5/02-ի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Բացառություն է կազմում սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված միջնորդագիրը, որը ներկայացվում է միայն էլեկտրոնային տարբերակով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Ընդ որում, նշված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆորմատով:»:
2) Կանոնակարգ 5/02-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «(տեղեկանքը)» բառը փոխարինել «միջնորդագրի տեսքով» բառերով:
3) Կանոնակարգ 5/02-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «հայտը՝ համաձայն հավելված 2.1-ի, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը» բառերով:
4) Կանոնակարգ 5/02-ը լրացնել գլուխ 3.1-ով` հետևյալ բովանդակությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 3.1
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
8.1. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից որոշում է կայացվում Կենտրոնական դեպոզիտարիան գրանցելու և լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:
8.2. Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխությունը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից գրանցվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրության փոփոխությունը:
8.3. Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխության գրանցումից հետո 7-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը Կենտրոնական դեպոզիտարիային է հանձնում Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն հավելված 2.2-ի, Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման վերաձևակերպված վկայականը, տարածքային ստորաբաժանման գրանցման վերաձևակերպված վկայականը (առկայության դեպքում) և վերաձևակերպված լիցենզիան: Ընդ որում, վերաձևակերպված վկայականները և լիցենզիան տրամադրվում են Կենտրոնական դեպոզիտարիային՝ նշված փաստաթղթերի հին տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:
8.4. Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է օրենքով սահմանված հիմքերով:
8.5. Ֆիրմային անվանման գրանցման վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան կարող է Կենտրոնական բանկ դիմում ներկայացնել վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
8.6. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած վկայականի կրկնօրինակը Կենտրոնական դեպոզիտարիային տալիս է Կենտրոնական դեպոզիտարիայի համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:
8.7. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով և 61.1-րդ կետով սահմանված դեպքերում ֆիրմային անվանման գրանցման հայտը ստանալուց հետո Կենտրոնական բանկը «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում այդ հայտի սքան արված տարբերակը, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան համաձայնության կամ թույլտվության սքան արված տարբերակը (առկայության դեպքում) էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին՝ ներկայացված ֆիրմային անվանման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Որպեu հայտը ներկայացնելու պահուuտային եղանակ կարող է oգտագործվել էլեկտրոնային կրիչը:»:
5) Կանոնակարգ 5/02-ի 11-րդ կետը «վկայականը՝ համաձայն հավելված 5-ի» բառերից հետո լրացնել «, ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն հավելված 2.2-ի» բառերով:
6) Կանոնակարգ 5/02-ը լրացնել 45.1 կետով.
«45.1 Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի վերաձևակերպման 30-օրյա ժամկետը մինչև մեկ ամիս ժամկետով, եթե լիցենզիայի վերաձևակերպումը պայմանավորված է Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխությամբ և եթե ֆիրմային անվանման փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցման ժամկետը սույն կանոնակարգի 64-րդ կետի համաձայն կասեցվել է:»:
7) Կանոնակարգ 5/02-ը 61-րդ կետից հետո լրացնել 61.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«61.1 Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխությունը գրանցելու համար բացի սույն կանոնակարգի 60-րդ կետում նշված փաստաթղթերից (ինչպես Կենտրոնական դեպոզիտարիայի, այնպես էլ նրա տարածքային ստորաբաժանումների համար (առկայության դեպքում)) Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև՝
1. ֆիրմային անվանման գրանցման հայտ՝ համաձայն հավելված 2.1-ի,
2. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը,
3. լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
4. Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման, տարածքային ստորաբաժանումների գրանցման վերաձևակերպված վկայականների (առկայության դեպքում) համար պետական տուրքի վճարման անդորրագրերը:»։
8) Կանոնակարգ 5/02-ի 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«64. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով:»:
9) Կանոնակարգ 5/02-ը լրացնել Հավելված 2.1-ով՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
10) Կանոնակարգ 5/01-ը լրացնել Հավելված 2.2-ով՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
11) Կանոնակարգ 5/02-ի Հավելված 3-ը հաստատել՝ համաձայն Հավելված 3-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. սեպտեմբերի 28 |
Հավելված 1
ՀԱՎԵԼՎԱԾ 2.1
«Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական
դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու
համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման
կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ը՝ Հավելվածի
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ
Կենտրոնական բանկի նախագահ
……………………………-ին
Հարգելի --------------------
Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես կազմակերպության ֆիրմային անվանում գրանցել հետևյալ անվանումը.
_______________________________________________________
(գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա))
_______________________________________________________
(գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ)
Համաձայն «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի՝ կից ներկայացնում ենք ֆիրմային անվանման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Առդիր` --- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և հայտի մերժմանը:
Հայտը ներկայացնող անձ`
________________________________________________________
(Գրանցվող Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնադիրներին ներկայացնող իրավասու
անձի անունը, ազգանունը, հեռախոսը, բնակության (հաշվառման) վայրը, ստորագրությունը
կամ Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը, գտնվելու վայրը, Կենտրոնական
դեպոզիտարիայի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
____ _____________20__թ.»
Հավելված 2
ՀԱՎԵԼՎԱԾ 2.2
«Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական
դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու
համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման
կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ը՝ Հավելվածի
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Ք. ԵՐԵՎԱՆ |
Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի ………… ---- թվականի թիվ --- որոշմամբ
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---
Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» և «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է --------------------------------------------------------- --------------------------------------------------------- ---------------- Կենտրոնական դեպոզիտարիային առ այն, որ Կենտրոնական դեպոզիտարիային ֆիրմային անվանումը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ____
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ _____
…… ……………...… 20 ... թ. Կ.Տ.
|
Հավելված 3
ՀԱՎԵԼՎԱԾ 3
«Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական
դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու
համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման
կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ը՝ Հավելվածի
Միջնորդագիր
Ղեկավարների (որակավորվող անձի) վերաբերյալ տեղեկություններ
Սույն տեղեկանքում «ղեկավար» հասկացությունը ներառում է նաև ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց և ապահովագրական բրոքերների պատասխանատու անձանց:
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները | ||||||||||||||||||||||||||||||||
1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները | ||||||||||||||||||||||||||||||||
1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (մասնաճյուղերի ղեկավարների համար նշել նաև ֆինանսական կազմակերպության մասնաճյուղի անվանումը և Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությանը տրված կոդը) | ||||||||||||||||||||||||||||||||
1.2 Ֆինանսական կազմակերպության տեսակ
| ||||||||||||||||||||||||||||||||
2. Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||
2.1 Անուն, ազգանուն, հայրանուն | ||||||||||||||||||||||||||||||||
2.2 Սեռ՝
| ||||||||||||||||||||||||||||||||
2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
2.4 Ծննդավայր | ||||||||||||||||||||||||||||||||
2.5 Քաղաքացիություն | ||||||||||||||||||||||||||||||||
2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված | ||||||||||||||||||||||||||||||||
2.7 Սոցիալական քարտի համար (առկայության դեպքում) | ||||||||||||||||||||||||||||||||
2.8 Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին) | ||||||||||||||||||||||||||||||||
2.9 Հեռախոսահամար | ||||||||||||||||||||||||||||||||
2.10 Էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||||||||||||
2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը, Անուն, ազգանուն, հայրանուն Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
3. Ղեկավար պաշտոն | ||||||||||||||||||||||||||||||||
3.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում
| ||||||||||||||||||||||||||||||||
3.2 Արդյո՞ ք նշանակված եք այդ պաշտում որպես ժամանակավոր պաշտոնակատար
| ||||||||||||||||||||||||||||||||
3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար. | ||||||||||||||||||||||||||||||||
4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն | ||||||||||||||||||||||||||||||||
4.1
| ||||||||||||||||||||||||||||||||
4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում
| ||||||||||||||||||||||||||||||||
4.4 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.
Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել
| ||||||||||||||||||||||||||||||||
4.5 Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)
| ||||||||||||||||||||||||||||||||
5. Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||
5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ
| ||||||||||||||||||||||||||||||||
5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար
| ||||||||||||||||||||||||||||||||
5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից
| ||||||||||||||||||||||||||||||||
5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված (չներված) պարտավորություններ
| ||||||||||||||||||||||||||||||||
5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ
| ||||||||||||||||||||||||||||||||
5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության
| ||||||||||||||||||||||||||||||||
Նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության ղեկավար հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 5.7-ից 5.10 կետերում նշված հարցերին: | ||||||||||||||||||||||||||||||||
5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:
| ||||||||||||||||||||||||||||||||
5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:
| ||||||||||||||||||||||||||||||||
5.9 Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ֆինանսական կազմակերպության ղեկավար, Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք
| ||||||||||||||||||||||||||||||||
5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով
| ||||||||||||||||||||||||||||||||
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն | ||||||||||||||||||||||||||||||||
6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն
| ||||||||||||||||||||||||||||||||
6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն
| ||||||||||||||||||||||||||||||||
6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան)
| ||||||||||||||||||||||||||||||||
7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ | ||||||||||||||||||||||||||||||||
7.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք
| ||||||||||||||||||||||||||||||||
7.2 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ
| ||||||||||||||||||||||||||||||||
8. Այլ տեղեկատվություն | ||||||||||||||||||||||||||||||||
8.1 Այս մասում նշվում է Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց)
| ||||||||||||||||||||||||||||||||
8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.
| ||||||||||||||||||||||||||||||||
9. Ձեր կարծիքով արդյոք առկա՞ են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել
| ||||||||||||||||||||||||||||||||
10. Այլ փաստաթղթեր | ||||||||||||||||||||||||||||||||
10.1 Այս կետը լրացվում է միայն բանկի խորհրդի անդամների կողմից. Ծանոթացել եմ «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ
| ||||||||||||||||||||||||||||||||
11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն -------------------------
| ||||||||||||||||||||||||||||||||
12. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից Ամսաթիվ (օր/ամիս/տարի) ------------------------------- Ստորագրություն -------------------------------- Ֆինանսական կազմակերպության կնիք ------------------------------
|