Գլխավոր տեղեկություն
Номер
N 24-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.807
Принят
Վճռաբեկ դատարանի նախագահ
Дата принятия
24.06.2009
Подписан
Վճռաբեկ դատարանի նախագահ
Дата подписания
24.06.2009
Дата вступления в силу
01.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

24 հունիսի 2009 թ.
ք. Երևան

N 24-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 200-րդ հոդվածը և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» ենթակետերով` որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 6-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի»» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին թիվ 16-Ն որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Որոշման Հավելված 1-ի 9-րդ կետի «բ» ենթակետից հանել «, դատական կարգադրիչների» բառերը.

բ) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «թ», «ժէ» ենթակետերը.

գ) Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «և դատական կարգադրիչների ծառայության» բառերը.

դ) Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «ժզ» ենթակետից հանել «դատական կարգադրիչներին ու» բառերը.

ե) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 1-ի 17-րդ կետը.

զ) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 2-ի 3-րդ կետը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

 

  Ա. Մկրտումյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան