ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2009 թվականի N 766-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 1038-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) N 2 հավելվածով հաստատված ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի`
ա. 43-րդ տողի լրացման կարգում «[59]» թիվը փոխարինել «[43]» թվով,
բ. 45-րդ տողի լրացման կարգից հանել «(25000 դրամ)» բառերը,
գ. 53-րդ տողի լրացման կարգում «(տող[52]x25000)» բառերը փոխարինել «(տող[52]x/անձնական նվազեցումների ամսական մեծությունը/)» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկը` համաձայն N 4 հավելվածի».
3) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 14 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 766-Ն որոշման |
|
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1038-Ն որոշման |
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
Բ ա ժ ի ն I
Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտներ, աշխատանքի վարձատրություն ԵՎ դրան հավասարեցված այլ վճարումներ
|
| |||||
|
| |||||
|
| |||||
|
| |||||
|
| |||||
Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից |
Եկամտի գումարը [6] |
Դրույքա-չափը [7] |
Եկամտա-հարկը [8] | |||
|
|
|
| |||
|
|
|
| |||
|
|
|
| |||
|
|
|
| |||
|
|
|
● [1] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերից (բացառությամբ II բաժնում նշվածի) եկամուտները (բացառությամբ ռոյալթիների, տոկոսների, վարձավճարների, գույքի օտարման դիմաց եկամուտների և նվազեցվող եկամուտների)
● [2] տողում նշվում են [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով նվազեցվող ծախսերը
● [3] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերից աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ (այդ թվում` նյութական օգնությունը)
● [4] տողում նշվում են [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված կենսաթոշակային, զբաղվածության, պարտադիր սոցիալական ապահովության վճարները
● [5] տողում նշվում է [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի, [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով արդյունքը (տող[1]-տող[2])+(տող[3]-տող[4]), որը տեղափոխվում է [24] տող (եթե արդյունքը բացասական է, ապա գումարը նշվում է փակագծերում)
● [6] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից` ռոյալթիները, տոկոսները, վարձավճարները և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը
● [7] սյունակում նշվում են եկամտի այդ տեսակի համար եկամտահարկի սահմանված դրույքաչափերը
● [8] սյունակում նշվում են [9], [10], [11] և [12] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտահարկի գումարները (սյունակ[6]xսյունակ[7])
● [13] տողում նշվում է ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմած եկամտից հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[9]/սյունակ[8]+տող10/սյունակ[8]+տող11/սյունակ[8]+տող12/սյունակ [8])
Բ ա ժ ի ն II
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները
|
| ||
|
| ||
|
| ||
|
|
● 14] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված
եկամուտները
● [15] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեության գծով նվազեցվող ծախսերը
● [16] տողում նշվում է նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը
● [17] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (տող[14]-տող[15]-տող[16]), ընդ որում, եթե արդյունքը բացասական է, ապա [17] տողում գումարը նշվում է փակագծերի մեջ և կրած վնասը տեղափոխվում է հաջորդ տարի (հետագա հաշվարկում հաշվի չի առնվում), իսկ եթե դրական է, ապա այն տեղափոխվում է տող[25]
Բ ա ժ ի ն III
Ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի եկամուտները
Ամիս I II III IV V VI VII VIII IX X XI XII [18] [19] [20] [21] [22]
[23]
Ընդամենը
● [18] տողում լրացվում են հարկային գործակալներից ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացած եկամուտները, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկային գումարները, ինչպես նաև նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)
● [19] տողում նշվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցման ամսական մեծությունը
● [20] տողում նշվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկված նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)
● [21] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող[18]-տող[19]-տող[20])
● [22] տողում նշվում է ամսական հարկվող եկամտից ([21] տողում նշված) հաշվարկված եկամտահարկը
● [23] տողում նշվում է [22] տողում ըստ ամիսների հաշվարկված եկամտահարկի հանրագումարը
Բ ա ժ ի ն IV
Տարեկան եկամտահարկի հաշվարկը
Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունքը
[24]
Ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը
[25]
Տարեկան եկամուտների ստացման ամիսները
[26]
Անձնական նվազեցումների տարեկան մեծությունը
[27]
Հարկվող եկամուտը
[28]
Բարեգործական և այլ անհատույց հատկացումներ
[29]
Տարեկան հարկվող եկամուտը
[30]
Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկը
[31]
Տարվա համար հաշվարկված եկամտահարկը
[32]
Նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը
[33]
Ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկի գումարը
[34]
Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը
[35]
Տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները
[36]
Հարկային գործակալների կողմից պահված հարկի գումարը
[37]
Այլ պետություններում պահված հարկի գումարը
[38]
Այլ պետություններում պահված հարկի գումարի հաշվանցվող մասը
[39]
Հարկային արտոնությունների գումարը
[40]
Ընդամենը նվազեցման ենթակա տարեկան եկամտահարկի գումարը
[41]
Ենթակա է վճարման կամ վերադարձման (հաշվանցման)
[42]
● [24] տողում նշվում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի գծով արդյունքը (տող[5])
● [25] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը (տող[17])
● [26] տողում նշվում է տարվա ամիսների թիվը, որոնց վերաբերվում են [1], [3] և [14] տողերում նշված եկամուտները
● [27] տողում նշվում է անձնական նվազեցումների տարեկան մեծությունը (տող[26]x/անձնական նվազեցման ամսական մեծությունը/)
● [28] տողում նշվում է հարկվող եկամտի գումարը {(տող [24]+տող [25])-տող[27]}
● [29] տողում նշվում է տարվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարը (տող [28]-տող[28]/1,05)
● [30] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեությունից, քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերից տարեկան հարկվող եկամտի գումարը (տող[28]-տող[29])
● [31] տողում նշվում է [30] տողում նշված տարեկան հարկվող եկամտից (տարեկան դրույքաչափերով) հաշվարկված եկամտահարկի գումարը
● [32] տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[13]+տող[23]+տող[31])
● [33] տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար
● [34] տողում նշվում է ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող[32] և տող[33] առավելագույնը)
● [35] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը)
● [36] տողում նշվում են հարկային տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները
● [38] և [39] տողերում նշվում են այլ պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) եկամտահարկը (օտարերկրյա պետության համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և եկամտահարկի այն գումարը, որի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտահարկը
● [40] տողում նշվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների ընդհանուր գումարը
● [41] տողում նշվում է տարեկան եկամտահարկից նվազեցման ենթակա գումարը (տող[36]+տող[37]+տող[39]+տող[40])
● [42] տողում նշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը (տող[34]-տող[41]` բացասական արդյունքը նշվում է փակագծերի մեջ)
● սույն հաշվարկում ռեզիդենտները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները
Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարները
(ըստ եռամսյակների)
Եռամսյակը |
I |
II |
III |
IV |
Ընդամենը |
Գումարը |
|
|
|
|
|
Հաշվարկը ներկայացնողի ստորագրությունը»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |