Գլխավոր տեղեկություն
Номер
N 171-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2009
Дата вступления в силу
27.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2009 թվականի N 171-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանն աջակցելու համար, այդ կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացնել 75,936.8 հազ. դրամ, որից` 2009 թվականի առաջին եռամսյակում` 26,275.3 հազ. դրամ, 2009 թվականի առաջին կիսամյակում` 41,283.8 հազ. դրամ, 2009 թվականի 9 ամսում` 56,292.3 հազ. դրամ, այդ թվում`

1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով` 60,033.8 հազ. դրամ, որից` 2009 թվականի առաջին եռամսյակում` 10,372.3 հազ. դրամ, 2009 թվականի առաջին կիսամյակում` 25,380.8 հազ. դրամ, 2009 թվականի 9 ամսում` 40,389.3 հազ. դրամ.

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով` 2009 թվականի առաջին եռամսյակում` 15,903.0 հազ. դրամ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան