«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 525-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «05. Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 23 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները |
2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը | |||
Ծրագրով նախատեսված աշխատանքների` | ||||
բաղադրիչները |
նկարագիրը և փուլերը | |||
1. Ձկան արդյունագործական պաշարների որոշում |
1. Ձկների արդյունագործական պաշարների որոշման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրում (նկարագրում և ընդհանրացում) |
| ||
2. Հայաստանում ձկների արդյունագործական պաշարների որոշման բնագավառում մինչև այժմ կատարված աշխատանքների (մեթոդոլոգիաների) գնահատում | ||||
3. Ընտրված մեթոդոլոգիայի (մեթոդոլոգիաների) առավելությունների հիմնավորում | ||||
4. Սևանա լճում ելակետային նյութերի հավաքում և մշակում (չափատարիքային կազմի որոշում, սննդառության և կերային փոխհարաբերությունների գնահատում, կերային բազայի ուսումնասիրություն, բեղունությունը և ձվադրող վտառի չափատարիքային գնահատում, ձվադրավայրերի քարտեզագրում, ամբողջական գլխաքանակի գնահատում) | ||||
5. Ձկան արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի նախապատրաստում | ||||
6. Ձկան արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի փորձաքննություն | ||||
7. Ձկան արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի հանձնում | ||||
Ներկայացման ձևը |
ամփոփ հաշվետվություն |
1-ին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
Աշխատանքների ծավալը |
1 | |||
Միավորի արժեքը |
2700.0 | |||
Ընդամենը` արժեքը |
2700.0 |
1160.0 |
1830.0 |
2700.0 |
2. Խեցգետնի արդյունագործական պաշարների որոշում |
1. Խեցգետնի արդյունագործական պաշարների որոշման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրում (նկարագրում և ընդհանրացում) |
| ||
2. Հայաստանում խեցգետնի արդյունագործական պաշարների որոշման բնագավառում մինչև այժմ կատարված աշխատանքների (մեթոդոլոգիաների) գնահատում | ||||
3. Ընտրված մեթոդոլոգիայի (մեթոդոլոգիաների) առավելությունների հիմնավորում | ||||
4. Սևանա լճում ելակետային նյութերի հավաքում և մշակում (չափատարիքային կազմի որոշում, սննդառության և կերային փոխհարաբերությունների գնահատում, կերային բազայի ուսումնասիրություն, բեղունությունը և ձվադրող վտառի չափատարիքային գնահատում, ձվադրավայրերի քարտեզագրում) | ||||
5. Խեցգետնի արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի նախապատրաստում | ||||
6. Խեցգետնի արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի փորձաքննություն | ||||
7. Խեցգետնի արդյունագործական պաշարների հաշվառման փաստաթղթի հանձնում | ||||
Ներկայացման ձևը |
ամփոփ հաշվետվություն |
1-ին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
Աշխատանքների ծավալը |
1 | |||
Միավորի արժեքը |
1300.0 | |||
Ընդամենը արժեքը |
1300.0 |
560.0 |
890.0 |
1300.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |