ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 դեկտեմբերի 2008 թ. |
թիվ 353-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱԳՈՅԱՆ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2008 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 55 արձանագրություն) և քննարկելով «ՀԱԳՈՅԱՆ» արտադրական կոոպերատիվի՝ 2008 թվականի հոկտեմբերի 21-ի, 2008 թվականի հոկտեմբերի 29-ի, 2008 թվականի նոյեմբերի 17-ի, 2008 թվականի նոյեմբերի 19-ի և 2008 թվականի դեկտեմբերի 4-ի հայտերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ՀԱԳՈՅԱՆ» արտադրական կոոպերատիվին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Շենգավիթ համայնք, Արտաշիսյան 88 ա/2 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2008 թ. դեկտեմբերի 19 Երևան |
|