Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 66-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2008.07.23/5(58) Հոդ.12
Принят
Համայնքի ավագանի
Дата принятия
27.06.2008
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
27.06.2008
Дата вступления в силу
03.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Աջափնյակ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2008 թվականի թիվ 66-Ն

քաղ. Երևան

 

ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի Հ. 327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները` Աջափնյակ թաղային համայնքի ավագանին որոշում է

Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2007 թվականի դեկտեմբերի 18-ի «Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի հաստատման մասին» հ. 327-Ն որոշման թիվ 6 կետում լրացնել ե) ենթակետը հետևյալ բովանդակությամբ.

ե. «վիճակախաղերի կազմակերպման համար` 262.500 (երկու հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր) դրամ»:

1. Ավագյան Լենդրուշ

9. Մարտիրոսյան Ռոման

2. Ավետիսյան Անդրանիկ

10. Միքայելյան Արտակ

3. Գասպարյան Գրիգոր

11. Ներսեսյան Հրաչյա

4. Եղիազարյան Սամվել

12. Շահինյան Համբարձում

5. Ենգիբարյան Խաչատուր

13. Պետրոսյան Վարդգես

6. Հարությունյան Արայիկ

14. Սարգսյան Արտավազդ

7. Պետրոսյան Տիգրան

15. Գալստյան Արմեն

8. Հարությունյան Արման

 

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան

 

Աշխատակազմի քարտուղար`

Ա. Միքայելյան

 

Հավելված 1

Աջափնյակ թաղային համայնքի

ավագանու 2007 թ. դեկտեմբերի

18-ի թիվ 327-Ն որոշման

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՀՀ ԴՐԱՄ

1

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար

 

1.1.

հիմնական օբյեկտների համար

 

ա)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75 000

բ)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150 000

գ)

501-1000 քմ րնդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250 000

դ)

1001 քմ և ավելի րնդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350 000

1.2.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

 

ա)

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

15 000

բ)

20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

25 000

2

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով

 

ա)

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

15 000

բ)

նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

 

բ.1)

201- 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150 000

բ.2)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250 000

բ.3)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350 000

գ)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում` ստորգետնյա) գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն

 

գ.1)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75 000

գ.2)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150 000

գ.3)

501-1000 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250 000

գ.4)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350 000

3

Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար

25 000

4

Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար

20 000

բ)

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար

12 500

5

Համայնքի տարածքում`

 

ա)

բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքր սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար

350

բ)

հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վառելիքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է

35 000

6

Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

 

ա)

առևտրի օբյեկտների համար

40 000

բ)

բաղնիքների (սաունաների) համար

200 000

գ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

175 000

դ)

շահումով խաղերի կազմակերպման համար

350 000

ե)

վիճակախաղերի կազմակերպման համար

262 500

7

Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար մեկ քառակուսի մետր արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար

 

ա)

ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող

2 000

բ)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող

3 500

գ)

այլ արտաքին գովազդի համար

1 500

դ)

դատարկ գովազդային վահանակների համար

1 225

8

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար

1 000

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան

 

Հավելված 2

Աջափնյակ թաղային համայնքի

ավագանու 2007 թ. դեկտեմբերի

18-ի թիվ 327-Ն որոշման

 

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՀՀ ԴՐԱՄ

1.

1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքր փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

20 000

2.

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար

10 000

Համայնքի ղեկավար՝

Ռ. Հովսեփյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան