040.0799.31.12.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 1999 թվականի N 799
քաղ. Երևան
ԿԱՊԱՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով մթնոլորտում կապարի պարունակության վտանգավոր ազդեցությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 29.09.01 N 913)
2. Սահմանել, որ`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 29.09.01 N 913)
բ) արգելվում է Հայաստանի Հանրապետությունում 0.013 գ/լ կապարի պարունակությունը գերազանցող ավտոմոբիլային բենզինի արտադրությունն ու իրացումը:
(2-րդ կետը փոփ. 29.09.01 N 913)
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ, մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել էթիլացված բենզինից հրաժարվելու գործողությունների ծրագիր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` եռամսյա ժամկետում սահմանված կարգով ընդունել ավտոմոբիլային բենզինի վերաբերյալ ազգային ստանդարտ` EN 228 եվրոպական ստանդարտին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիտորինգի աշխատանքներն իրականացնելիս հետազոտվող վնասակար նյութերի ցանկում ընդգրկել կապարը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |