Գլխավոր տեղեկություն
Номер
N 799
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.09.2001-08.06.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.31/32(98)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.12.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.1999
Дата вступления в силу
01.03.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.06.2005

040.0799.31.12.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 1999 թվականի N 799
քաղ. Երևան

 

ԿԱՊԱՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով մթնոլորտում կապարի պարունակության վտանգավոր ազդեցությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 29.09.01 N 913)

2. Սահմանել, որ`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 29.09.01 N 913)

բ) արգելվում է Հայաստանի Հանրապետությունում 0.013 գ/լ կապարի պարունակությունը գերազանցող ավտոմոբիլային բենզինի արտադրությունն ու իրացումը:

(2-րդ կետը փոփ. 29.09.01 N 913)

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ, մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել էթիլացված բենզինից հրաժարվելու գործողությունների ծրագիր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` եռամսյա ժամկետում սահմանված կարգով ընդունել ավտոմոբիլային բենզինի վերաբերյալ ազգային ստանդարտ` EN 228 եվրոպական ստանդարտին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիտորինգի աշխատանքներն իրականացնելիս հետազոտվող վնասակար նյութերի ցանկում ընդգրկել կապարը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան