Գլխավոր տեղեկություն
Номер
N 1098-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.10.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.10.15/62(652) Հոդ.1057
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.10.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.10.2008
Дата вступления в силу
16.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2008 թվականի N 1098-Ն

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի «2008 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ 279-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2008 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ oրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության oրինականության նկատմամբ հսկողության իրականացման աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության ներքո.

2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված ու հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

1) 2008 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2008 թվականի աշնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին հանձնարարել ապահովել անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր ու ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.

2) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

3) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի համաձայն կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հոկտեմբերի 6
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հոկտեմբերի 2-ի N 1098-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Յու. Խաչատուրով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Կ. Քոչունց - ՀՀ զինվորական կոմիսար
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ս. Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Աղաբեկյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Ասցատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ
Ա. Վահանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հոկտեմբերի 2-ի N 1098-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները Հանձնաժողովների անդամները
1 2
Երևան

Արաբկիրի
Մաշտոցի
Կենտրոնականի
Նոր Նորքի
Շահումյանի
Շենգավիթի
Էրեբունու
Ե. Զախարյան

Ա. Մակարյան
- Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)

- 5-րդ բանակային կորպուսի հրամանատար
- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ
- Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Արագածոտն

Աշտարակի
Ապարանի
Թալինի
Գ. Գյոզալյան

Ա. Նազարյան
- ՀՀ Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ
Արարատ

Արտաշատի
Արարատի
Մասիսի
Վ. Հովակիմյան

Ա. Կարապետյան
- ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ զինված ուժերի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ
Արմավիր

Արմավիրի
Էջմիածնի
Ա. Ղահրամանյան

Ա. Միրզաբեկյան
- ՀՀ Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Գեղարքունիք

Գավառի
Մարտունու
Սևանի
Վարդենիսի
Կրասնոսելսկի
Ն. Պողոսյան

Հ. Բաղմանյան
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Լոռի

Վանաձորի
Սպիտակի
Ստեփանավանի
Տաշիրի
Թումանյանի
Ա. Քոչարյան

Լ. Երանոսյան
- ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժանմունքի պետ
Կոտայք

Կոտայքի (Աբովյան)
Հրազդանի
Չարենցավանի
Նաիրիի
Կ. Շահգալդյան
 
Վ. Ավետիսյան
- ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
 
- ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժանմունքի պետ
Շիրակ

Գյումրու
Արթիկի
Աշոցքի
Անիի
Ախուրյանի
Լ. Նանյան

Ս. Գալստյան
- ՀՀ Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ավիացիայի վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար
- Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Սյունիք

Կապանի
Գորիսի
Սիսիանի
Մեղրու
Ս. Խաչատրյան

Պ. Պողոսյան
- ՀՀ Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

- 1-ին բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Վայոց ձոր

Եղեգնաձորի
Վայքի
Վ. Մաթևոսյան

Վ. Գրիգորյան

- ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
 

- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Եղեգնաձորի կայազորի ռազմական  ոստիկանության բաժնի պետ

Տավուշ

Իջևանի
Տավուշի (Բերդ)
Նոյեմբերյանի
Դիլիջանի

Ա. Ղուլարյան
 
Ա. Փայտյան

- ՀՀ Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
հոկտեմբերի 2-ի N 1098-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Կ. Քոչունց - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Ղասաբյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Փարսադանյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ
Լ. Նանիջանյան - թերապևտ
Ա. Սարկիսով - թերապևտ-սրտաբան
Ս. Թադևոսյան - հոգեբույժ
Վ. Առաքելյան - հոգեբույժ
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան
Ա. Մուրադյան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Ա. Ուզանկիչյան - վիրաբույժ
Հ. Շահինյան - ակնաբույժ
Կ. Բաբայան - մաշկավեներոլոգ
Վ. Այվազյան - վնասվածքաբան
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան