Գլխավոր տեղեկություն
Номер
N 600-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.06.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2008
Дата вступления в силу
24.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2008 թվականի N 600-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի «Հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու մասին» N 192 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Վարազդատ Հարությունյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 1700.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 23
Երևան