Գլխավոր տեղեկություն
Номер
N 558-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.06.18/38(628) Հոդ.615
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.06.2008
Дата вступления в силу
18.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2008 թվականի N 558-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2313-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումներրը`

1) որոշման նախաբանում «հոդվածին» բառը փոխարինել «հոդվածի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին» բառերով.

2) որոշման հավելվածում`

ա. 2-րդ և 7-րդ կետերը «պարենային հումքի,» բառերից հետո լրացնել «սննդային հավելումների,» բառերով, 3-րդ բաժնի 2-րդ գլխի վերնագիրը «պարենային հումքի» բառերից հետո` «, սննդային հավելումների» բառերով, 3-րդ բաժնի 1-ին գլխի վերնագիրը` «պարենային հումքին» բառերից հետո` «, սննդային հավելումներին» բառերով,

բ. 6-րդ կետը «մատուցվող» բառից հետո լրացնել «հատուկ նշանակության» բառերով և նույն կետից հանել « , այդ թվում` խոհարարական արտադրանքի,» բառերը,

գ. 7-րդ կետում «կամ» բառը փոխարինել «, իսկ դրանց բացակայության դեպքում» բառերով,

դ. 8-րդ կետից հանել «սահմանված լինեն տեխնոլոգիական հրահանգներով և պետք է» բառերը,

ե. 9-րդ կետը «համապատասխանի» բառից հետո լրացնել «տեխնիկական կանոնակարգերով, իսկ դրանց բացակայության դեպքում» բառերով,

զ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հանրային սննդի կազմակերպություններում սննդամթերքի պատրաստման համար պետք է օգտագործվեն տեխնիկական կանոնակարգով և (կամ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 28-ի N 181 հրամանով հաստատված N 2-III-4.9-01-2003 (ՌԴ Սան Պին 2.3.2.1078-01) սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով թույլատրված սննդային հավելումները:

Արգելվում է հանրային սննդի կազմակերպություններում սննդամթերքի պատրաստման համար պահել և օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի «Արգելված սննդային հավելումների ցանկը հաստատելու մասին» N 504-Ն որոշմամբ հաստատված` արգելված սննդային հավելումները:»,

է. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Խոհարարական արտադրանքը պահման, փոխադրման և իրացման համար պետք է փաթեթավորել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն, 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1750-Ն և 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1282-Ն որոշումներով սահմանված պահանջներին համապատասխանող նյութերից պատրաստված սպառողական տարաներում:»,

ը. 13-րդ կետում «Տրանսպորտային և սպառողական տարաների վրա անմիջապես կամ դրանց փակցված պիտակի վրա պետք է լինի մականշվածք հետևյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «Խոհարարական արտադրանքը պատրաստման վայրից դուրս իրացնելու դեպքում տրանսպորտային և սպառողական տարաների վրա անմիջապես, կամ դրանց փակցված պիտակի, կամ ապրանքատրանսպորտային բեռնագրերի, կամ տեղեկատվական թերթիկի վրա հայերենով մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`» բառերով, նույն կետից հանել «տեղեկություններ սննդային և էներգետիկ արժեքի մասին,» բառերը, իսկ «տեղեկություններ հիմնական բաղադրիչների և հավելումների մասին,» տողը «հավելումների» բառից առաջ լրացնել «սննդային» բառով,

թ. հավելվածը 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.

«24.1. Հանրային սննդի ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտները պետք է ներդնեն վտանգի աղբյուրի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգ:»,

ժ. 30-րդ կետի «բ» ենթակետում «տեխնոլոգիական փաստաթղթերի լրիվության» բառերը փոխարինել «նորմատիվ փաստաթղթերի» բառերով, իսկ «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) ծառայություն կատարողի վարպետության գնահատում, որն ընդգրկում է նորմատիվ փաստաթղթերի և տեխնոլոգիական ընթացակարգերի վերաբերյալ նրա գիտելիքների, աշխատանքային փորձի, որակավորման բարձրացման մասին տվյալների վերլուծություն և պատրաստված խոհարարական արտադրանքի` սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետում նշված նորմատիվ իրավական ակտերով և որոշակի տեսակի խոհարարական արտադրանքների նորմատիվ փաստաթղթերով սահմանված ցուցանիշներին համապատասխանության ընտրովի ստուգում` փորձարկումների միջոցով,»,

ժա. 35-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «թ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 9
Երևան