Գլխավոր տեղեկություն
Номер
N 342-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.23/24(614) Հոդ.392
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.04.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.04.2008
Дата вступления в силу
24.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2008 թվականի N 342-Ն

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.     

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2008 թվականի ապրիլի 27-ին կայանալիք` Կոտայքի մարզի Հատիսի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 428.215 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 29.153 դրամ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Կոտայքի մարզի Հատիսի ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 15

Երևան

 
 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 10-ի N 342-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ N 27 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)


1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

100,000

     
 

                այդ թվում`

 
     

1)

հանձնաժողովի նախագահի

50,000

     

2)

հանձնաժողովի նախագահի տեղակալի

25,000

     

3)

հանձնաժողովի քարտուղարի

25,000

     

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

27,000


 

                                Ընդամենը

127,000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 10-ի N 342-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)


1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

225,000

     
 

                այդ թվում`

 
     

1)

հանձնաժողովի նախագահի

50,000

     

2)

հանձնաժողովի նախագահի տեղակալի

25,000

     

3)

 հանձնաժողովի քարտուղարի

25,000

     

4)

 հանձնաժողովի անդամների

 
 

(5 անդամ x 25000 դրամ)

125,000

     

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

65,750

     

3.

Տրանսպորտային նյութեր

5,000

     

4.

Կապի ծառայություններ

1,000

     

5.

Գրասենյակային նյութեր և հագուստ

3,000


 

                                ընդամենը

299,750

 

Այլ ծախսեր

 
 

(քվեաթերթիկների տպագրություն
(284 ընտրող + 284 x 0.03) x 5 դրամ)

1,465


 

                                Ընդամենը

301,215

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 10-ի N 342-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)


1.

Գրասենյակային նյութեր և հագուստ

 
 

(ընտրողների ցուցակներ, 284 ընտրող x 3,9 դրամ)

1,108

     

2.

Կապի ծառայություններ

 
 

(ընտրողների ծանուցագրեր, 284 ընտրող x 98,75 դրամ)

28,045

     

 

                                Ընդամենը

29,153

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան