Գլխավոր տեղեկություն
Номер
N 1841-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.09.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1285
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.11.2002
Дата вступления в силу
12.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2002 թվականի N 1841-Ա

«ԳՅՈՒՄՐՈՒ N 21 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ՊՐՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 08.08.03 N 1050-Ա)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու N 21 միջնակարգ դպրոց» և Գյումրու «Պրոտոն» վարժարան» պետական հիմնարկները վերակազմակերպել՝ միաձուլման ձևով՝ ստեղծելով «Օյումջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» պետական հիմնարկ:

(1-ին կետը փոփ. 08.08.03 N 1050-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 282 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

ա) որոշման N 1 հավելվածից հանել «Գյումրու N 21 միջնակարգ դպրոց» և «Պրոտոն» վարժարան» տողերը.

բ) որոշման N 1 հավելվածը լրացնել «Օյումջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» տողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 27
Երևան