Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2008
Дата вступления в силу
18.01.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

17 հունվարի 2008 թվականի N 21-Ա

 

«ԱՐՏԱՇԱՏ-ՎԻՆԿՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Արտաշատ-Վինկոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2007 թվականի հունվարի 25-ին C 1918 մաքսային հայտարարագրով «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված 39235090 և 70109043 ծածկագրերով ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2008 թվականի հուլիսի 25-ը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. հունվարի 26
Երևան