Գլխավոր տեղեկություն
Номер
N 871
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.03.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.09.28/31(163) Հոդ.743
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.09.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.2001
Дата вступления в силу
18.09.2001

040.0871.18.09.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2001 թվականի N 871
քաղ. Երևան 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Սևանա լճի բնապահպանական և հանրապետության ոռոգման խնդիրների լուծման հարցում «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի «Որոտան-Արփա թունելի գլխամասային ջրընդունիչ կառուցվածքի վերականգնում» ենթաօբյեկտի խիստ կարևորությունը, ու ելնելով ջրատարի 1-ին և 2-րդ թունելախորշերի փորվածքամիացումը 2002 թվականի հունիս-հուլիս ամիսներին ապահովելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի «Որոտան-Արփա թունելի գլխամասային ջրընդունիչ կառուցվածքի վերականգնում» ենթաօբյեկտի վերգետնյա կառույցի վերականգնման աշխատանքների ավարտման ժամկետ սահմանել 2002 թվականի մարտի 15-ը, իսկ ստորջրյա կառույցինը` 2002 թվականի ապրիլի 30-ը:

(1-ին կետը փոփ. 02.03.02 N 192)

2. «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի «Որոտան-Արփա թունելի գլխամասային ջրընդունիչ կառուցվածքի վերականգնում» ենթաօբյեկտի շինարարական աշխատանքների պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ» պետական հիմնարկը:

3. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ու նույն հավելվածի N 16 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում համապատասխանաբար կատարել վերաբաշխում և փոփոխություններ` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել մինչև 2001 թվականի հոկտեմբերի 15-ը «Որոտան-Արփա թունելի գլխամասային ջրընդունիչ կառուցվածքի վերականգնում» ենթաօբյեկտի շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով շինարարական կապալի պայմանագիր կնքելու ուղղությամբ.

բ) «Որոտան-Արփա թունելի գլխամասային ջրընդունիչ կառուցվածքի վերականգնում» ենթաօբյեկտի վերականգնման աշխատանքներն ավարտելուց հետո դրանց արժեքն ավելացնել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի ընդհանուր հաշվեկշռային արժեքին, այն շահագործողին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
սեպտեմբերի 18-ի N 871 որոշման


«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման մեջ կատարվող վերաբաշխումն ու փոփոխությունները

 

(հազ. դրամ)

Խումբը

Ենթախումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումը

«ՀՀ 2001 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի և
N 16 աղյուսակ

ՀՀ կառավարության 2001 թ. հունվարի 30-ի N 68 որոշման
N 5 հավելված,
IV եռամսյակ

10 02 1. Արփա-Սևան թունելի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում* - 59000.0 - 59000.0
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե - 59000.0 - 59000.0
10 03 5. Բնապահպանական օբյեկտների շինարարություն (Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա)** 59000.0 59000.0
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 59000.0 59000.0

 

* Պակասեցումը կատարվել է բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով:

** Ավելացումը կատարվել է բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան