Գլխավոր տեղեկություն
Номер
N 86-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.02.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.2008
Дата вступления в силу
08.02.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

7 փետրվարի 2008 թվականի N 86-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1507-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 1507-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. 15 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 95,250.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):»

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N1507-Ա որոշման համաձայն ձեռք բերված «KIA» մակնիշի ավտոմեքենաներից մեկն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ», մեկը` «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ», մեկը` «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ», երկուսը` «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ», մեկը` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ», մեկը՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ», երկուսը՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին, չորսը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմին, մեկը՝ «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և մեկը նվիրել «Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող համապատասխան պայմանագրերի կնքումը և ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. փետրվարի 16
Երևան