Գլխավոր տեղեկություն
Номер
N 950
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.08.2002-14.02.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.793
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.10.2001
Дата вступления в силу
05.10.2001

040.0950.05.10.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հոկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2001 թվականի N 950
քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին և իրավաբանական անձանց հատուցում տրամադրելու հետ կապված խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերը և անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին ու իրավաբանական անձանց գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման միջոցառումների մասին» N 645 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հոկտեմբերի 5-ի N 950 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը (այսուհետև` կարգ) կարգավորվում է «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ)` Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետև` անձինք) պատկանող անշարժ գույքը (բնակելի և ոչ բնակելի շինություններ, հողամասեր) գնելու, վերցնելու և իրացնելու հետ կապված գործառույթները: Սույն կարգը վերաբերում է Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրին:

 

II. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

2. Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող անձանց անշարժ գույքը գնելու, վերցնելու և իրացնելու հետ կապված աշխատանքների, գնային առաջարկների կազմակերպումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` ԾԻԳ-ի միջոցով (այսուհետև` իրացնող) պայմանագրի համաձայն:

3. Իրացնողը սույն կարգի համաձայն պարտավոր է անշարժ գույքը և հողամասը տիրապետող անձանց հետ կնքել իրացվող անշարժ գույքը գնելու, վերցնելու և դրանց դիմաց հատուցման պայմանների և իրացման աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ պայմանագիր:

4. Սույն կարգը նպատակ ունի սահմանելու անշարժ գույքի գնային առաջարկ, որը կստեղծի կառուցապատման գոտում գտնվող անշարժ գույքի գնմանը, վերցնելուն և իրացմանը նպաստող պայմաններ:

 

III. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

5. Գնվող, վերցվող անշարժ գույքի համար հատուցումը բացի դրամականից, կարող է կատարվել նաև այլ գույքով` հողամասի, բնակելի կամ ոչ բնակելի շինության, այլ անշարժ գույքի սեփականության իրավունքով տրամադրմամբ` հատուցման գնի մեջ դրա արժեքի հաշվանցմամբ:

6. Պետության կողմից անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալությամբ (սահմանված կարգով գրանցված իրավունքով) տրված հողամասերի դիմաց տրվում է հատուցում` վարձակալության (օգտագործման) իրավունքի վաղաժամկետ դադարեցման համար:

7. Հյուսիսային պողոտայի իրացման գոտում գտնվող անշարժ գույքի և հողամասի հատուցման գինը ներառում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը: Հատուցման գինը որոշվելուց հետո, քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի համաձայն, տրվում են համապատասխան դրամական փոխհատուցումներ: Իրացվող բնակարանի նկատմամբ իրավունք ունեցող քաղաքացիների` այլ բնակտարածությամբ փոխհատուցում ստանալու ցանկությունը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով` բնակտարածության հատկացմամբ, սեփականատերերին` Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում, օգտագործողներին և վարձակալներին` Երևան քաղաքի վարչական տարածքում:

(7-րդ կետը խմբ. 01.08.02 N 1169-Ն)

8. Հյուսիսային պողոտայի իրացման գոտում գտնվող անշարժ գույքի և հողամասի հատուցման գինը որոշելու համար հիմք է հանդիսանում անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը: Անշարժ գույքի և հողամասի իրացման աշխատանքները սեղմ ժամկետներում կատարելու նպատակով կիրառվում են ֆինանսական խրախուսումներ` պայմանով, որ սեփականատերերը (քաղաքացիները) կազատեն տարածքն օտարման պայմանագրի կնքումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Անշարժ գույքի և հողամասի հատուցման գնի հաշվարկն իրականացվում է հետևյալ կարգով`

ա) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է մինչև բազային 3500.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապա նրանց որպես հատուցում տրամադրվում է 7000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

բ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է 3501.0 - 5000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապա խրախուսման գումարը կազմում է շուկայական արժեքի 100 տոկոսը: Սեփականատերերին, որպես դրամական փոխհատուցում, տրվում է շուկայական արժեքի կրկնապատիկը.

գ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը կազմել է 5001.0 - 40000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապա խրախուսման գումարը կազմում է շուկայական արժեքից հանած 5000.0 ԱՄՆ-ի դոլար արժեքը գերազանցած գումարի և դրա մեջ ներառված յուրաքանչյուր (մինչև) 1000.0 ԱՄՆ-ի դոլարի համար՝ 2 տոկոս` 100 տոկոսից նվազեցված արտադրյալը: Սեփականատերերին, որպես դրամական փոխհատուցում, տրվում է շուկայական արժեքի և խրախուսման գումարի հանրագումարը.

դ) եթե անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը գերազանցել է 40000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը, ապա խրախուսման գումարը կազմում է շուկայական արժեքից 5000.0 ԱՄՆ-ի դոլար արժեքը գերազանցած գումարի 30 տոկոսը: Սեփականատերերին, որպես դրամական փոխհատուցում, տրվում է շուկայական արժեքի և խրախուսման գումարի հանրագումարը:

(8-րդ կետը խմբ. 01.08.02 N 1169-Ն)

9. Եթե անշարժ գույքի և հողամասի սեփականատերը (քաղաքացիները) օտարման պայմանագիրը կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում չի (չեն) ազատում տարածքը, ապա հատուցման գինը նվազեցվում է ժամկետանց յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար` 2 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան խրախուսման գումարը:

(9-րդ կետը խմբ. 01.08.02 N 1169-Ն)

10. Եթե իրացնողն անշարժ գույքի դիմաց տրամադրում է բնակարան կամ ոչ բնակելի տարածք, ապա անշարժ գույքի իրացման պայմանագիրը կնքելուց հետո, ընդունելի ժամկետներում գտնում է օտարվող գույքի գնին համարժեք բնակարան կամ ոչ բնակելի տարածք, որոնց օտարումը պետք է իրականանա եռակողմ պայմանագիր կնքելու միջոցով:

11. Եթե իրացվող գույքը ոչ հիմնական շինություն է, որը տեղադրվել է օրենքով սահմանված կարգով այդ նպատակի համար հատկացված հողամասում` անհրաժեշտ քաղաքաշինական և տեխնիկական նորմերի պահպանմամբ, ապա վերջինիս փոխարեն համարժեք հողամաս է հատկացվում Երևան քաղաքի Կենտրոն համայնքում, եթե չի լրացել հողամասի վարձակալության ժամկետը:

12. Հյուսիսային պողոտայի իրացման գոտում գտնվող հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած քաղաքացիներին, որպես դրամական փոխհատուցում, տրվում է տվյալ հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի գնահատման արժեքը` հաշվարկված Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 16-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 645 որոշման ընդունման ժամկետից մինչև վարձակալության ժամկետի ավարտն ընկած ժամանակամիջոցի համար:

Հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի արժևորման և գնահատման համար տվյալ հողամասը դիտվում է որպես սեփականություն, և գնահատվում է նրա լավագույն և արդյունավետ օգտագործման արդյունքում շուկայական արժեքը` եկամտաբերության մեթոդում կիրառելով 15.0 տոկոս կապիտալիզացման գործակից:

Հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունքի գնահատման արժեքի (հատուցման գնի) որոշման համար հողամասի շուկայական արժեքի նկատմամբ կիրառվում են տարաժամկետ մնացորդային վարձակալության (օգտագործման) հետևյալ գործակիցները`

 

Վարձակալության կամ օգտագործման մնացորդային ժամկետները

1-2 տարի

3-10 տարի

11-25 տարի

26 տարի և ավելի

Գործակիցները

0.1

0.12

0.14

0.16

(12-րդ կետը լրաց. 01.08.02 N 1169-Ն)