040.1192.01.12.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2001 թվականի N 1192
քաղ. Երևան
«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 11, 12 և 17-րդ հոդվածների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`
ա) զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը,
բ) սպառազինության և տեխնիկայի, կարևորագույն քաղաքացիական արտադրանքների, բնակչության կենսաապահովման համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծման և պահպանման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության հետ` մինչև 2002 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրագործման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը.
բ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ մինչև 2002 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությանը` մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական պահուստի, նյութական արժեքների չնվազեցվող պաշարների ստեղծման, կուտակման, թարմացման և օգտագործման կարգը:
(3-րդ կետը փոփ. 13.02.02 N 133)
4. Քաղաքացիների ամրագրման կազմակերպման և իրականացման կարգն ու ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(4-րդ կետը խմբ. 04.12.03 N 1592-Ն)
5. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2004 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`
ա) քաղաքացիների ամրագրման կազմակերպման և իրականացման կարգը,
բ) ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը:
(5-րդ կետը փոփ. 04.12.03 N 1592-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված դեկտեմբերի 1-ի N 1192 որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աղաբեկյան |
- |
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Լ. Ասատրյան |
- |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- |
ՀՀ զինվորական կոմիսար |
Բ. Ոսկանյան |
- |
ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ |
Ա. Դավոյան |
- |
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության առաջին բաժնի պետ |
Գ. Տոռոզյան |
- |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Լ. Ամիրջանյան |
- |
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ն. Առաքելյան |
- |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի բաժնի պետ |
Գ. Ղամարյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի քարտուղարության առաջին բաժնի պետ |
Ա. Աբրահամյան |
- |
ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի տեխնիկական շահագործման վարչության տեխնիկական կազմակերպման և համակարգման բաժնի պետ |
Շ. Սարգսյան |
- |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հատուկ բաժնի պետ |
Բ. Շամխալյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության վարչության կազմզորահավաքային բաժնի պետ |
Վ. Գաբրիելյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության վարչության պետ |
Հ. Ավետիսյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կադրերի բաժնի պետ |
Վ. Դարբինյան |
- |
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առաջին բաժնի պետ |
(հավելվածը լրաց. 04.12.03 N 1592-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան