Գլխավոր տեղեկություն
Номер
N 1192
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.12.15/40(172) Հոդ.986
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.12.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.2001
Дата вступления в силу
01.12.2001

040.1192.01.12.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2001 թվականի N 1192
քաղ. Երևան

 

«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 11, 12 և 17-րդ հոդվածների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`

ա) զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը,

բ) սպառազինության և տեխնիկայի, կարևորագույն քաղաքացիական արտադրանքների, բնակչության կենսաապահովման համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծման և պահպանման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության հետ` մինչև 2002 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրագործման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը.

բ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ մինչև 2002 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությանը` մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական պահուստի, նյութական արժեքների չնվազեցվող պաշարների ստեղծման, կուտակման, թարմացման և օգտագործման կարգը:

(3-րդ կետը փոփ. 13.02.02 N 133)

4. Քաղաքացիների ամրագրման կազմակերպման և իրականացման կարգն ու ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

(4-րդ կետը խմբ. 04.12.03 N 1592-Ն)

5. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2004 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`

ա) քաղաքացիների ամրագրման կազմակերպման և իրականացման կարգը,

բ) ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը:

(5-րդ կետը փոփ. 04.12.03 N 1592-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1192 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Աղաբեկյան

-

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

(հանձնաժողովի նախագահ)

   

Լ. Ասատրյան

-

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի

նախարարի տեղակալ

   

Ա.  Հարությունյան

-

 ՀՀ զինվորական կոմիսար

   

Բ. Ոսկանյան

-

ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական

մարմինների վարչության պետ

   

Ա. Դավոյան

-

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

քարտուղարության առաջին բաժնի պետ

   

Գ. Տոռոզյան

-

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի

իրավաբանական վարչության պետ

   

Լ. Ամիրջանյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

իրավաբանական վարչության պետ

   

Ն. Առաքելյան

-

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի

ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի

վարչության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի բաժնի պետ

   

Գ. Ղամարյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

քարտուղարության առաջին բաժնի պետ

   

Ա. Աբրահամյան

-

ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի

տեխնիկական շահագործման վարչության տեխնիկական

կազմակերպման և համակարգման բաժնի պետ

   

Շ. Սարգսյան

-

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

հատուկ բաժնի պետ

   

Բ. Շամխալյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության

քաղաքացիական պաշտպանության վարչության կազմզորահավաքային

 բաժնի պետ

   

Վ. Գաբրիելյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

ծառայության վարչության պետ

   

Հ. Ավետիսյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական

կոմիտեի կադրերի բաժնի պետ

   

Վ. Դարբինյան

-

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

առաջին բաժնի պետ

(հավելվածը լրաց. 04.12.03 N 1592-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան