Գլխավոր տեղեկություն
Номер
N 1507-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.12.2007-08.02.2008)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2007
Дата вступления в силу
21.12.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1507-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մի շարք պետական մարմինների կարիքների համար 15 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ այդ մարմիններին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 95,250.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։

(1-ին կետը փոփ. 27.12.07 N 1525-Ա)

2. Սույն որոշման 1-ին կետով հատկացված միջոցների հաշվին իրականացվող գնումների գործընթացի կազմակերպման և պատվիրատուի լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին։

3. Թույլատրել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնումն իրականացնել մեկ անձից գնման եղանակով։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 24
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2008, N 86-Ա 08.02.2008, N 1507-Ա
27.12.2007, N 1525-Ա 28.12.2007, N 1507-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան