ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի հինգերորդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԱԱ նախագահն իրավունք ունի մասնակցել կառավարության նիստերին:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի վեցերորդ կետում ավելացնել հետևյալ նախադասությունը.
«ԳԱԱ պաշտոնական ներկայացուցիչներն իրավունք ունեն անմիջականորեն մասնակցել իրենց ներկայացրած առաջարկությունների քննարկմանը, որի մասին նրանց նախապես գրավոր տեղեկացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի ութերորդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.
«թ) օրենսդրությամբ սահմանված կարգով ձևավորում է փորձագիտական, խորհրդատվական մարմիններ, խմբեր կամ ԳԱԱ համակարգի այլ ստորաբաժանումներ:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ կետի «ը» ենթակետի «տաղանդավոր» բառը փոխարինել «հեռանկարային» բառով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Ռ. Քոչարյան |
|