«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հոկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004274
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
20 սեպտեմբերի 2004 թ. |
N 237-Ն |
ո ր ո շ ու մ
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 7-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել`
ա) «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի (կցվում է),
բ) «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Ղեկավարների կենսագրական տվյալների վերաբերյալ» տեղեկանքի ձևը` համաձայն հավելված 2-ի (կցվում է),
գ) «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Բանկի ռիսկով կշռված ակտիվների կշիռների աղյուսակը»` համաձայն հավելված 3-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 259-Ն որոշումը` հետագա փոփոխություններով և լրացումներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է 2005 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 2004 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 237-Ն որոշմամբ |
բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները
կ ա ն ո ն ա կ ա ր գ 2
գ լ ու խ i
կանոնակարգի կարգավորման առարկան
1. Սույն կանոնակարգը սահմանված է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն և կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեությունը, թղթակցային հաշիվների բացումը և վարումը, նրանց համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը և սահմանաչափերը:
գ լ ու խ ii
բանկերի ինվեստիցիոն եվ բաժանորդագրական գործունեությունը
2. Բանկերը ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն իրականացնում են համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեությունը կարգավորող այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի:
3. Բանկը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում, նախատեսվող գործարքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) նախագահի նախնական համաձայնությունն ստանալու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացնում`
3.1 Կենտրոնական բանկի նախագահի նախնական համաձայնությունն ստանալու վերաբերյալ դիմում,
3.2 բանկի իրավասու մարմնի որոշումը` մեկ այլ անձի կանոնադրական կապիտալում 4.99 տոկոս և ավելի մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15 տոկոսը գերազանցող մասնակցություն, կամ այլ անձանց կանոնադրական կապիտալներում բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ,
3.3 հետևյալ տեղեկություններն այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական կապիտալում բանկը ցանկանում է ձեռք բերել 4.99 տոկոս և ավելի մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15 տոկոսը գերազանցող մասնակցություն, այն անձանց վերաբերյալ, որոնց կանոնադրական կապիտալներում բանկը մասնակցություն ունի և այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելու դեպքում այլ անձանց կանոնադրական կապիտալներում բանկի մասնակցությունը կգերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը`
3.3.1 իրավաբանական անձի կանոնադրությունը, իսկ այլ պետությունում գրանցված լինելու դեպքում` այդ պետության օրենսդրությամբ սահմանված իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը (նոր ստեղծվողների կանոնադրության նախագիծը),
3.3.2 1 տոկոս և ավելի բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող բաժնետերերի, մասնակիցների, փայատերերի, լիակատար ընկերների կամ այլ մասնակիցների (այսուհետև` մասնակիցներ) ցուցակը` համապատասխան կշիռներով,
3.3.3 ղեկավարների ցուցակն ու յուրաքանչյուր ղեկավարի կենսագրական տվյալները, իսկ նոր ստեղծվողների համար` ղեկավարների հավանական թեկնածուների ցուցակն ու կենսագրական տվյալները` սահմանված ձևին համապատասխան,
3.3.4 վերջին երեք տարիների հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը, սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը` կազմված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ եթե իրավաբանական անձը գրանցված է այլ պետությունում, ապա` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան (սույն տեղեկությունը չի պահանջվում նոր ստեղծվող իրավաբանական անձանց դեպքում),
3.3.5 վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող անկախ աուդիտորական եզրակացությունը` կազմված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ եթե իրավաբանական անձը գրանցված է այլ պետությունում, ապա` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան (սույն տեղեկությունը չի պահանջվում նոր ստեղծվող իրավաբանական անձանց դեպքում),
3.3.6 բաժնետոմսերի բաց բաժանորդագրության կամ ազատ շրջանառության դեպքում` նաև բաժնետոմսերի թողարկման հայտարարագիրը,
3.3.7 բանկի հայեցողությամբ` այլ տեղեկություններ,
3.4 ծրագիր` տվյալ անձի կանոնադրական կապիտալում բանկի կողմից 4.99 տոկոս և ավելի մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15 տոկոսը գերազանցող մասնակցություն, կամ այլ անձանց կանոնադրական կապիտալներում բանկի կողմից իր ընդհանուր կապիտալի 35 տոկոսը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու մասին: Ծրագիրը պետք է լինի իրատեսական, և դրանում պետք է ընդգրկվեն գործարքի կատարման արդյունքում բանկի` հաջողության հասնելու հավանականության մասին տեղեկություններ, և նախատեսված բոլոր կանխատեսումները հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով: Ծրագրում պետք է հիմնավորվի, որ նախատեսվող գործարքը կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը,
3.5 Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով նախատեսված դեպքերում` տվյալ անձի համաձայնությունը` տրամադրել իր հաշվետվությունները բանկի հաշվետվություններին միավորելու նպատակով:
4. Բանկը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում նախատեսվող գործարքի վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի նախնական համաձայնությունը կարող է ստանալ, եթե.
4.1 ներկայացված փաստաթղթերում չեն արտացոլվել անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,
4.2 նախնական համաձայնությունն ստանալու վերաբերյալ դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում բանկը չի խախտել հիմնական տնտեսական նորմատիվները,
4.3 բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը (քամելս) բարձր է Կենտրոնական բանկի սահմանած չափից,
4.4 տվյալ ներդրումը կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը,
4.5 օտարերկրյա պետությունում գործող բանկում մասնակցություն ձեռք բերելու կամ մասնակցությամբ բանկ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն է իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն է ընձեռնում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդպիսի մասնակցությամբ բանկի գործունեության նկատմամբ:
5. Սույն կանոնակարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն տալու համար քննարկում է դրանք և օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում որոշում կայացնում:
6. Բանկի լիազորված ներկայացուցիչը (ներկայացուցիչները) կարող է մասնակցել սույն կանոնակարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի քննարկմանը:
7. Կենտրոնական բանկի նախագահը մերժում է դիմումը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
(7-րդ կետը փոփ. 06.06.06 N 234-Ն)
գ լ ու խ iii
բանկերի կողմից թղթակցային հաշիվների բացումը
8. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը Կենտրոնական բանկում բացում են հայկական դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվ:
(8-րդ կետը լրաց. 11.03.05 N 101-Ն)
9. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են հայկական դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում գործող բանկերում: Հաշվի բացման մասին հաշվետեր բանկը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին:
գ լ ու խ iv
բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները եվ դրանց սահմանաչափերը
10. Կենտրոնական բանկը բանկերի համար սահմանում է բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.
10.1 բանկի կանոնադրական կապիտալի և ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետև` ընդհանուր կապիտալ) նվազագույն չափերը.
10.2 բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները`
10.2.1 ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը.
10.2.2 հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը.
10.3 բանկի իրացվելիության նորմատիվները`
10.3.1 բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն).
10.3.2 բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն).
10.4 մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
10.4.1 մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.
10.4.2 խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը.
10.5 բանկի հետ կապված անձանց, անձի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
10.5.1 բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը.
10.5.2 բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը.
10.6 Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.
10.7 (կետն ուժը կորցրել է 06.02.07 թիվ 34-Ն):
11. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար չեն սահմանվում բանկային գործունեության տնտեսական նորմատիվներ, բացառությամբ` Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվի:
12. Եթե բանկն ունի դուստր ընկերություն, ապա Կենտրոնական բանկի կողմից սահմանվող բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները (բացի Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվից) կիրառվում են նաև բանկի համախմբված հաշվետվությունների նկատմամբ` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի N 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգը»:
(12-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 34-Ն)
13. Բանկերի կանոնադրական կապիտալի համալրման կարգը և արժույթը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ով սահմանված կարգով:
(13-րդ կետը խմբ. 06.02.07 թիվ 34-Ն)
14. Գործող բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը հիսուն միլիոն դրամ է: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և նոր ստեղծվող բանկերի կանոնադրական կապիտալը կարող է համալրվել բացառապես ՀՀ դրամով:
Մինչև 2005 թվականի հունիսի 28-ը բանկերի կանոնադրական կապիտալի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ:
(14-րդ կետը խմբ. 26.04.05 N 195-Ն)
15. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.
ա) մինչև 2009 թվականի հունվարի 1-ը՝ երկու միլիարդ չորս հարյուր միլիոն (2.400.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար,
բ) նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար,
գ) 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ բանկի և նոր ստեղծվող բանկերի համար՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար:
(15-րդ կետը խմբ. 24.12.04 N 357-Ն, փոփ. 26.04.05 N 195-Ն, խմբ. 19.12.06 N 719-Ն)
16. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն11 նորմատիվ) սահմանվում է 12 տոկոս:
17. Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն12 նորմատիվ) սահմանվում է 8 տոկոս:
18. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21 նորմատիվ) սահմանվում է 15 տոկոս:
(18-րդ կետը փոփ. 18.09.07 N 282-Ն)
19. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն22 նորմատիվ) սահմանվում է 60 տոկոս:
(19-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 34-Ն)
20. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն31 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:
21. Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Ն32 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 500 տոկոսը:
22. Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:
23. Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:
24. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից Կենտրոնական բանկում տեղաբաշխվող դրամով պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 8 տոկոսի չափով:
(24-րդ կետը փոփ. 26.04.05 N 195-Ն, խմբ. 21.11.07 թիվ 367-Ն)
24.1 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից Կենտրոնական բանկում տեղաբաշխվող արտարժույթով պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է`
ա) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 6-ը՝ ներգրավված միջոցների 8 տոկոսի չափով,
բ) 2007 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ և դրանից հետո՝ 12 տոկոսի չափով:
(24.1-րդ կետը լրաց. 21.11.07 թիվ 367-Ն)
25. (կետն ուժը կորցրել է 06.02.07 թիվ 34-Ն):
գ լ ու խ v
հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը եվ հաշվարկին մասնակցող տարրերի կազմը
26. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, Ն11, Ն12, Ն21, Ն22, Ն31, Ն32, Ն41, Ն42 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական, պարտադիր պահուստավորման նորմատիվը` 14-օրյա կտրվածքով:
(26-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 34-Ն)
27. Հիմնական տնտեսական նորմատիվների և չբաշխված շահույթի հաշվարկում վարկերի ու դեբիտորական պարտքերի, ինչպես նաև ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստները ընդգրկվում են 1999 թվականի ապրիլի 23-ի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի N 63 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» և 1998 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի N 188 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգերին համապատասխան հաշվարկված գումարների չափով:
28. Բանկի ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան պակասեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50%-ի չափով:
Հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերի տարբերությունն է.
ա) կանոնադրական կապիտալից, ներառյալ` բաժնետոմսերի հավելավճարը,
բ) գլխավոր պահուստից,
գ) չբաշխված շահույթից (եկամուտների պահուստներ):
Հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերն են.
ա) բանկի կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք` հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով,
բ) բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի, փայամասնակցության կամ մասնակցության գումարի չափով,
գ) ոչ նյութական ակտիվների (այդ թվում` շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ` բանկի գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների, Վիզա, Մաստեր քարտ, Սվիֆտ, ՍիԲիէյՆեթ, Արքա և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարահաշվարկային (այդ թվում` էլեկտրոնային պլաստիկ քարտերի սպասարկման) համակարգերից օգտվելու իրավունք տվող վճարումների չափով),
դ) այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխով նախատեսված գործունեություն և գործառնություններ իրականացնելու լիցենզիա (արտոնագիր) ունեցող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք` հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով (բացառությամբ` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 21-ը կատարված ներդրումների և սույն կանոնակարգի 29 կետով սահմանված դեպքի),
ե) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների, ինչպես նաև բանկի գործունեության համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը համարվելու, իսկ ֆինանսական լիզինգի պայմանագրի խզման դեպքում` դրա հետևանքով վարձատուի հաշվեկշռում հիմնական միջոցները ճանաչելու օրվանից վեց ամիս հետո,
ե1) (ենթակետն ուժը կորցրել է 10.05.06 N 191-Ն),
զ) բանկի սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև բանկի գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով,
է) բանկի կողմից վարձակալված հիմնական միջոցի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով:
Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.
ա) հիմնական կապիտալի հաշվարկից չպակասեցվող բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստից, որը հաշվարկվում է ստորև ներկայացված բանաձևի համաձայն`
ՎՊն=ՎՊհ-ՎՊհ*(Պ/ՀՄ),
որտեղ`
ՎՊն - հիմնական կապիտալի հաշվարկից չպակասեցվող բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստն է,
ՎՊհ - բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստի հաշվեկշռային մեծությունն է,
Պ - սույն կանոնակարգի 28-րդ կետի 3-րդ պարբերության «զ» ենթակետի համաձայն հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական ակտիվների հաշվեկշռային մեծությունն է,
ՀՄ - բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների, ինչպես նաև դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մեծությունն է:
Ընդ որում, լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները:
բ) հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,
գ) այլ պահուստներից,
դ) (ենթակետն ուժը կորցրել է 14.02.06 N 66-Ն):
(28-րդ կետը խմբ. 26.04.05 N 195-Ն, լրաց., խմբ. 13.09.05 N 458-Ն, փոփ. 14.02.06 N 66-Ն, 10.05.06 N 191-Ն, խմբ. 06.06.06 N 234-Ն, խմբ., փոփ. 06.02.07 թիվ 34-Ն)
«28.1 Սույն կանոնակարգի իմաստով` բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք օգտագործվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գործառնություններն իրականացնելու համար: Ընդ որում, բանկային գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ բանկը և դրա տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված գործառնություններ, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են բանկի ներկայացուցչությունների կողմից:
(28.1-ին կետը լրաց. 06.02.07 թիվ 34-Ն)
29. ՀՀ տարածքից դուրս գտնվող բանկ հանդիսացող դուստր կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամներում կատարված ներդրումները մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը հաշվարկելիս չեն նվազեցվում: Սույն կետի դրույթը չի տարածվում Ն11, Ն12, Ն31, Ն32, Ն41, Ն42 նորմատիվներում օգտագործվող ընդհանուր կապիտալի հաշվարկի վրա:
(29-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 34-Ն)
29.1. Եթե նոր ստեղծվող կամ գործող բանկի 51 և ավելի տոկոս կազմող մասնակից(ներ)ը իրավաբանական անձ է(են), որի(ոնց) վարկանիշը ըստ Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների Ա-(Ա3) և բարձր է, ապա ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի հաշվարկի մեջ հիմնական կապիտալի մեծությունը բազմապատկվում է հինգով: Սույն կետի դրույթը չի տարածվում Ն11, Ն12, Ն31, Ն32, Ն41, Ն42 նորմատիվներում օգտագործվող ընդհանուր կապիտալի հաշվարկի վրա:
(29.1-ին կետը լրաց. 24.12.04 N 357-Ն, 06.06.06 N 234-Ն, փոփ. 06.02.07 թիվ 34-Ն)
30. (կետն ուժը կորցրել է 26.04.05 N 195-Ն)
31. Բանկը պարտավոր է սույն կանոնակարգի 15-րդ կետում սահմանված ժամանակացույցի առաջին օրերին, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:
32. Բանկի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը որոշվում է
|
բանաձևով, |
որտեղ.
Կընդ - ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),
ՌԿԱ - ռիսկով կշռված ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները (միջին օրական հաշվարկով):
33. Բանկի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը որոշվում է
|
բանաձևով, |
որտեղ.
Կհիմն - հիմնական կապիտալն է (միջին օրական հաշվարկով),
ՌԿԱ - ռիսկով կշռված ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները (միջին օրական հաշվարկով):
34. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
35. Բանկի կապիտալի համարժեքության նորմատիվները հաշվարկելիս բանկի ակտիվները (ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում չեն ներառվում սույն կանոնակարգի 28-րդ կետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ակտիվները) ծախսերի հաշվին ձևավորված իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով: Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով.
ՌԿԱ=(Ա1-Պ1)xՌ1 + (Ա2-Պ2)xՌ2+....+(Ա5-Պ5)xՌ5,
որտեղ`
Ա1, Ա2..., Ա5-ը հաշվարկում ներառվող բանկի բոլոր ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից) ու հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարներն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների,
Պ1, Պ2..., Պ5-ը համապատասխան ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հնարավոր կորուստների պահուստների հանրագումարներն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների,
Ռ1, Ռ2...., Ռ5-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:
36. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը հաշվարկվում է`
|
բանաձևով, |
որտեղ.
Աբի - միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
|
բանաձևով, |
որտեղ Աբի1, Աբի2, ..., Աբիn - բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ n-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:
Աընդ - միջին օրական հաշվարկով ընդհանուր ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
|
բանաձևով, |
որտեղ Աընդ1, Աընդ2, ..., Աընդn - բանկի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի, իսկ n-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:
37. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների (բացառությամբ սույն կետի 37.4 ենթակետով նշված ակտիվների) գծով հաշվեգրված տոկոսների), որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման.
(37-րդ կետը լրաց. 13.09.05 N 458-Ն)
37.1 Կանխիկ դրամական միջոցներ (ներառյալ բանկոմատներում գտնվող դրամական միջոցները), կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (բացառությամբ` ճանապարհին գտնվող վճարային փաստաթղթերի)` վիզա, թոմաս քուկ/մաստեր քարտ, ամերիքան էքսպրես, սիտիքորպ և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարային փաստաթղթեր,
37.2 Կենտրոնական բանկում թղթակցային հաշիվների և պարտադիր պահուստների միջոցներ և ներդրված ավանդներ,
37.3 ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
37.4 Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, բացառությամբ` գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի,
(37.4-րդ կետը լրաց. 13.09.05 N 458-Ն)
37.4.1.Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» և «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթեր, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնություններում,
(37.4.1-ին կետը լրաց. 13.09.05 N 458-Ն)
37.4.2. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպությունների տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձնապետական պարտատոմսեր,
(37.4.2-րդ կետը լրաց. 14.02.06 N 66-Ն, 06.06.06 N 234-Ն)
37.4.3. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպությունների տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ պարտատոմսեր:
(37.4.3-րդ կետը լրաց. 14.02.06 N 66-Ն, 06.06.06 N 234-Ն)
37.5 ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ, ընդ որում, վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի մնացորդն է: Ընդ որում, բանկի բարձր իրացվելի ակտիվները հաշվարկելիս ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներից առաջին հերթին նվազեցվում է նույն բանկի նկատմամբ «լորո» թղթակցային հաշվի մնացորդը, որից հետո` մնացած պարտավորությունները: Մնացած պարտավորությունները չեն նվազեցվում թղթակցային հաշվից, եթե թղթակից արտասահմանյան բանկի` երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշը ըստ Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծերում` Մուդիզ) ռեյտինգավորող կազմակերպության` ԲԲԲ-(Բաա3) և բարձր է:
Սույն կանոնակարգի և սույն կանոնակարգի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած այլ իրավական ակտերի իմաստով` «նոստրո» հաշիվը թղթակից բանկում տվյալ բանկի անունով բացված Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով հաշիվն է, իսկ «լորո» հաշիվը` թղթակից բանկի անունով տվյալ բանկում բացված Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով հաշիվը:
Բանկի ընդհանուր ակտիվների (Աընդ) հաշվարկում ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի «ակտիվներ» կարգի բոլոր հաշիվների հանրագումարը:
Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերով, տվյալ բանկում պահվող (ներառյալ` բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող) ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, հայկական դրամով, ԱԴՌ զամբյուղի մեջ մտնող արտարժույթներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով ապահովված ակտիվների (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում) զուտ հաշվեկշռային արժեքի, ինչպես նաև ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպերի գումարների չափով:
Ընդհանուր ակտիվների գումարը պակասեցվում է նաև այն վարկերի գումարի զուտ հաշվեկշռային արժեքի չափով, որոնք տրամադրվել են օտարերկրյա բանկերից և ֆինանսական կազմակերպություններից նպատակային կարգով ներգրաված միջոցների հաշվին, որոնց վերադարձն ապահովված է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Կենտրոնական բանկի երաշխավորությամբ, դրանց տրամադրման ժամկետները չեն գերազանցում ներգրավման ժամկետները, և բանկը դրանց գծով չի ստանձնել լրացուցիչ ռիսկեր:
Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև սույն ենթակետի առաջին պարբերության վերջին ենթակետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող գումարների չափով:
Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում չընդգրկվող` ռեպո համաձայնագրերով վաճառված, ինչպես նաև գրավադրված արժեթղթերի գումարի չափով:
(37.5-րդ կետը լրաց. 13.09.05 N 458-Ն, 06.06.06 N 234-Ն, 06.02.07 թիվ 34-Ն)
38. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը հաշվարկվում է
|
բանաձևով, |
որտեղ
|
, |
որտեղ Աբի1, Աբի2, ..., Աբիn - բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ n-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է,
Պցպ - միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
|
բանաձևով, |
որտեղ Պցպ1, Պցպ2, ..., Պցպ n - բանկի ցպահանջ պարտավորություններն են ըստ օրերի, իսկ n-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:
39. Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ցպահանջ կամ մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված ցպահանջ և մարման սահմանված ժամկետ չունեցող տոկոսները), այդ թվում` ժամկետանց պարտավորությունները: Ընդ որում, ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են 37.5-րդ կետի առաջին պարբերության համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները): Սույն կանոնակարգի իմաստով` ժամկետանց են համարվում այն պարտավորությունները, որոնք, բացառությամբ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում: Դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները համարվում են ցպահանջ:
40. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից մեկ փոխառուին (անձին) և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ մուրհակների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
Ն31 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով կնքված ռեպո համաձայնագրերը հաշվարկի մեջ ընդգրկվում են 10% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված պարտատոմսերի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, պարտատոմսով չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Ն31 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող արժութային սվոպերը, որոնց դեպքում բանկը ստացել է առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված արտարժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի մեջ ընդգրկվում են նաև այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունները և (կամ) երաշխիքները, եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը:
Ընդ որում, Ն31 նորմատիվը չի հաշվարկվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ պահանջների գծով (փոխառություններ, արժեթղթեր և այլ):
Եթե բանկն ունի օտարերկրյա դուստր բանկ, ապա դրանց համախմբված հաշվետվությունների նկատմամբ Ն31 նորմատիվը չի հաշվարկվում դուստր բանկի գրանցման երկրի կենտրոնական բանկի նկատմամբ պահանջների գծով:
Եթե բանկն ունի օտարերկրյա դուստր բանկ, ապա դրանց համախմբված հաշվետվությունների նկատմամբ՝ դուստր բանկի գրանցման երկրի կառավարության նկատմամբ պահանջների գծով Ն31 նորմատիվը հաշվարկելիս չեն ընդգրկվում այդ երկրի պետական պարտատոմսերը:
(40-րդ կետը խմբ. 13.09.05 N 458-Ն, լրաց. 14.02.06 N 66-Ն, 06.06.06 N 234-Ն)
41. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն31) որոշվում է
|
բանաձևով, |
որտեղ`
Ռ - բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ մուրհակների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը) գումարն է:
Ն31 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով կնքված ռեպո համաձայնագրերը հաշվարկի մեջ ընդգրկվում են 10% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված պարտատոմսերի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, պարտատոմսով չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Ն31 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող արժութային սվոպերը, որոնց դեպքում բանկը ստացել է առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված արտարժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Բանկի Ն31 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումը ընկած ժամկետները:
Ն31 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
Ընդ որում, բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպության և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների գծով Ն31 նորմատիվը հաշվարկելիս հաշվարկի մեջ ընդգրկվում են միայն.
ա) դուստր կազմակերպության հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջները, և
բ) դուստր կազմակերպության կողմից այլ անձանց (որոնք չեն հանդիսանում դուստրի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրամադրված երաշխիքները և երաշխավորությունները, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածություն հանդիսացող միջոցները (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով):
Դուստր կազմակերպության նկատմամբ պահանջները հաշվարկի մեջ չեն ընդգրկվում:
Սույն դրույթը տարածվում է բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) վրա, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:
Կընդ - բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում:
Ն31 նորմատիվի ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման պահին, ինչպես նաև վերը նշված տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում Ն31 նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ: Ընդ որում, և' ամսվա վերջին օրը, և' ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման ու յուրաքանչյուր փոփոխություն դեպքում Ն31 նորմատիվը հաշվարկելիս «նոստրո» թղթակցային հաշիվները ռիսկի հաշվարկում ընդգրկվում են միջին ամսական մեծությամբ:
(41-րդ կետը լրաց. 14.02.06 N 66-Ն, խմբ., լրաց. 10.05.06 N 191-Ն, լրաց. 06.06.06 N 234-Ն, խմբ. 02.10.07 թիվ 316-Ն)
42. Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից բոլոր խոշոր փոխառուներին (անձանց) և նրանց հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ մուրհակների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ և բանկի խոշոր փոխառու) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
Ն32 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով կնքված ռեպո համաձայնագրերը հաշվարկի մեջ ընդգրկվում են 10% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված պարտատոմսերի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, պարտատոմսով չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Ն32 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող արժութային սվոպերը, որոնց դեպքում բանկը ստացել է առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված արտարժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Բանկի խոշոր փոխառուներին և նրանց հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի մեջ ընդգրկվում են նաև այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունները և (կամ) երաշխիքները, եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը:
Ն32 նորմատիվի հաշվարկում չեն ընդգրկվում բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ (փոխառություններ, արժեթղթեր և այլ):
Եթե բանկն ունի օտարերկրյա դուստր բանկ, ապա դրանց համախմբված հաշվետվությունների նկատմամբ Ն32 նորմատիվը չի հաշվարկվում դուստր բանկի գրանցման երկրի կենտրոնական բանկի նկատմամբ պահանջների գծով:
Եթե բանկն ունի օտարերկրյա դուստր բանկ, ապա դրանց համախմբված հաշվետվությունների նկատմամբ Ն32 նորմատիվի հաշվարկում չեն ընդգրկվում դուստր բանկի գրանցման երկրի պետական պարտատոմսերը:
Ընդ որում, խոշոր փոխառու է համարվում այն անձը, որի գծով բանկի ռիսկը (համաձայն սույն կանոնակարգի 41-րդ կետով սահմանված փոխառուի նկատմամբ ռիսկի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:
(42-րդ կետը խմբ., փոփ. 13.09.05 N 458-Ն, լրաց. 14.02.06 N 66-Ն, 06.06.06 N 234-Ն, փոփ., լրաց. 06.02.07 թիվ 34-Ն)
43. Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Ն32) որոշվում է
|
բանաձևով, |
որտեղ`
Ռ - բանկի կողմից խոշոր փոխառուներին (անձանց) և նրանց հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ մուրհակների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ և բանկի խոշոր փոխառու) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը), վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարն է:
Ն32 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով կնքված ռեպո համաձայնագրերը հաշվարկի մեջ ընդգրկվում են 10% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված պարտատոմսերի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, պարտատոմսով չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Ն32 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող արժութային սվոպերը, որոնց դեպքում բանկը ստացել է առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված արտարժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Բանկի Ն32 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումը ընկած ժամկետները:
Ն32 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
Ընդ որում, բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպության և նրա հետ փոխկապակցված անձանց նպատմամբ պահանջների գծով Ն32 նորմատիվը հաշվարկելիս հաշվարկի մեջ ընդգրկվում են միայն.
ա) դուստր կազմակերպության հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջները, և
բ) դուստր կազմակերպության կողմից այլ անձանց (որոնք չեն հանդիսանում դուստրի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրամադրված երաշխիքները և երաշխավորությունները, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածություն հանդիսացող միջոցները (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով):
Դուստր կազմակերպության նկատմամբ պահանջները հաշվարկի մեջ չեն ընդգրկվում:
Սույն դրույթը տարածվում է բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) վրա, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:
Կընդ - բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում:
Ն32 նորմատիվի ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման պահին, ինչպես նաև վերը նշված տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում Ն32 նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ: Ընդ որում, և´ ամսվա վերջին օրը, և´ ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման ու յուրաքանչյուր փոփոխություն դեպքում Ն32 նորմատիվը հաշվարկելիս «նոստրո» թղթակցային հաշիվները ռիսկի հաշվարկում ընդգրկվում են միջին ամսական մեծությամբ:
(43-րդ կետը լրաց. 14.02.06 N 66-Ն, խմբ., լրաց. 10.05.06 N 191-Ն, լրաց. 06.06.06 N 234-Ն, փոփ., լրաց. 06.02.07 թիվ 34-Ն, խմբ. 02.10.07 թիվ 316-Ն)
44. Բանկի հետ կապված մեկ անձի, անձանց գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված մեկ անձի, անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորմամբ, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ մուրհակների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), բանկի հետ կապված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
Ն41, Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով կնքված ռեպո համաձայնագրերը հաշվարկի մեջ ընդգրկվում են 10% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված պարտատոմսերի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, պարտատոմսով չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Ն41, Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող արժութային սվոպերը, որոնց դեպքում բանկը ստացել է առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված արտարժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Բանկի հետ կապված մեկ անձի, անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի մեջ ընդգրկվում են նաև այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունները և (կամ) երաշխիքները, եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը:
Ն41, Ն42 նորմատիվները չեն հաշվարկվում բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) նկատմամբ, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:
(44-րդ կետը լրաց. 14.02.06 N 66-Ն, 10.05.06 N 191-Ն, 06.06.06 N 234-Ն, փոփ. 06.02.07 թիվ 34-Ն)
45. Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) որոշվում է
|
բանաձևով, |
որտեղ`
Ռկ - բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված մեկ անձին տրամադրվող վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորմամբ, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ մուրհակների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), բանկի հետ կապված անձի պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձին տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը), վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարն է:
Ն41 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով կնքված ռեպո համաձայնագրերը հաշվարկի մեջ ընդգրկվում են 10% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված պարտատոմսերի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, պարտատոմսով չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Ն41 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող արժութային սվոպերը, որոնց դեպքում բանկը ստացել է առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված արտարժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Բանկի Ն41 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումը ընկած ժամկետները:
Ն41 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
Կընդ - բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում:
Ն41 նորմատիվի ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման պահին, ինչպես նաև վերը նշված տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում Ն41 նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ: Ընդ որում, և ամսվա վերջին օրը, և ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման ու յուրաքանչյուր փոփոխություն դեպքում Ն41 նորմատիվը հաշվարկելիս «նոստրո» թղթակցային հաշիվները ռիսկի հաշվարկում ընդգրկվում են միջին ամսական մեծությամբ:
(45-րդ կետը լրաց. 14.02.06 N 66-Ն, խմբ. 10.05.06 N 191-Ն, լրաց. 06.06.06 N 234-Ն, փոփ. 06.02.07 թիվ 34-Ն, խմբ. 02.10.07 թիվ 316-Ն)
46. բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) որոշվում է
|
բանաձևով, |
որտեղ`
Ռկ - բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորմամբ, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ մուրհակների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և սույն կանոնակարգի 28-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), բանկի հետ կապված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը), վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարն է:
Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերով կնքված ռեպո համաձայնագրերը հաշվարկի մեջ ընդգրկվում են 10% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված պարտատոմսերի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, պարտատոմսով չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող արժութային սվոպերը, որոնց դեպքում բանկը ստացել է առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված արտարժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, չապահովված մասերը պետք է կշռել՝ 100% ռիսկի կշռով:
Բանկի Ն42 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումը ընկած ժամկետները:
Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցնելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
Կընդ - բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում:
Ն42 նորմատիվի ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման պահին, ինչպես նաև վերը նշված տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում Ն42 նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ: Ընդ որում, և ամսվա վերջին օրը, և ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման ու յուրաքանչյուր փոփոխություն դեպքում Ն42 նորմատիվը հաշվարկելիս «նոստրո» թղթակցային հաշիվները ռիսկի հաշվարկում ընդգրկվում են միջին ամսական մեծությամբ:
(46-րդ կետը լրաց. 14.02.06 N 66-Ն, խմբ. 10.05.06 N 191-Ն, լրաց. 06.06.06 N 234-Ն, փոփ. 06.02.07 թիվ 34-Ն, խմբ. 02.10.07 թիվ 316-Ն)
47. Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի կողմից դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները:
Հայկական դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է հայկական դրամով, ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է ԱՄՆ դոլարով, Եվրոյով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Եվրոյով, իսկ մնացած այլ արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց՝ ԱՄՆ դոլարով:
Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը:
(47-րդ կետը խմբ. 26.04.05 N 195-Ն)
48. Հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ: Կարգավորումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով այնպես, որ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված միջին օրական գումարը հավասար կամ ավել լինի պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարից: ԱՄՆ դոլարից և եվրոյից տարբերվող արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են կրոս կուրսով` հաշվի առնելով Կենտրոնական բանկի կողմից յուրաքանչյուր արտարժույթի համար հայտարարված տվյալ օրվա միջին շուկայական փոխարժեքը:
(48-րդ կետը խմբ. 26.04.05 N 195-Ն, 06.02.07 թիվ 34-Ն)
49. Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից հինգշաբթի ընկած 14 օրերը:
Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ` Կենտրոնական բանկից ներգրաված լոմբարդային, համակարգային վարկերի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված այլ միջոցների, արժութային սվոպի, կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ներգրավված միջոցների:
Բանկերի` պարտադիր պահուստավորված միջոցների, ինչպես նաև կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվի մնացորդի նկատմամբ կարող են հաշվարկվել և վճարվել տոկոսներ` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, պայմաններով ու չափով:
(49-րդ կետը փոփ. 26.04.05 N 195-Ն, 14.02.06 N 66-Ն, 10.05.06 N 191-Ն)
49.1. Պարտադիր պահուստավորման ենթակա չեն ներգրավված այն նպատակային միջոցները, որոնք Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով համարվել են նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով ներգրավված (այսուհետ՝ նպատակային միջոցներ): Որպեսզի նպատակային միջոցների գծով պարտադիր պահուստավորման մասհանումներ չկատարվեն, բանկերը նպատակային միջոցների ներգրավման պայմանագրերը և նպատակային միջոցների հաշվին նպատակային ծրագրերի ֆինանսավորման (տեղաբաշխման) պայմանագրերը կամ պայմանագրերի օրինակելի ձևերը (այսուհետ՝ տեղաբաշխման պայմանագրեր) ներկայացնում են Կենտրոնական բանկ: Եթե Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 15 օրացուցային օրվա ընթացքում բանկին չի ներկայացվում առարկություն` միջոցները նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով ներգրավված համարվելու վերաբերյալ, ապա նշված միջոցները համարվում են նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով ներգրավված, և բանկերը դրանց դիմաց պահուստավորում չեն իրականացնում: Նպատակային միջոցներ են համարվում բանկերի կողմից ներգրավված այն միջոցները, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին միաժամանակ.
1. ներգրավվել են ֆիզիկական անձ չհանդիսացող անձանցից (սուբյեկտներից), և
2. ներգրավվել են ավելի քան մեկ տարի ժամկետով: Ընդ որում, ներգրավված միջոցի մայր գումարը (կամ մայր գումարի մի մասը) ներգրավման պահից սկսած մեկ տարվա ընթացքում մարման ենթակա չպետք է լինի, և
3. ներգրավվել են Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով, և
4. մեկ ծրագրով (պայմանագրով) փաստացի ներգրավված միջոցների հանրագումարը (մայր գումարը) գերազանցում է 300 միլիոն ՀՀ դրամը:
Այն դեպքերում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով նախկինում նպատակային ճանաչված ներգրավված միջոցները կամ դրանց մի մասը չեն ուղղվել Կենտրոնական բանկ ներկայացված նպատակային միջոցների ներգրավման և տեղաբաշխման պայմանագրերով նախատեսված ծրագրերի ֆինանսավորմանը կամ օգտագործվել են ծրագրերով նախատեսված պայմաններից զգալի շեղումներով, բանկը ներգրավված նպատակային միջոցների գծով պարտադիր պահուստավորում իրականացնում է սույն կանոնակարգով սահմանված չափով: Ընդ որում, այդ միջոցների պահուստավորումը վերսկսվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմանը հաջորդող պարտադիր պահուստավորման հերթական ժամանակահատվածի սկզբից:
(49.1-ին կետը լրաց. 30.10.07 թիվ 331-Ն)
50. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` այլ պետություններում գործող մասնաճյուղերն ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, վերջինիս կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:
51. Բանկի կողմից հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է բանկերի` Կենտրոնական բանկում ունեցած դրամով և արտարժույթով թղթակցային (պարտադիր պահուստների) հաշվով: Բանկերն ինքնուրույն են տնօրինում, տիրապետում և օգտագործում պարտադիր պահուստների միջոցները:
(51-րդ կետը լրաց. 26.04.05 N 195-Ն)
52. Արտարժութային դիրքը սույն կանոնակարգի 53-րդ կետով սահմանված եղանակներով հաշվարկվող, բանկի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Դրամական ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի` դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները:
Արտարժութային փակ դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած գումարային հավասարությունն է:
Արտարժութային բաց դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած գումարային անհավասարությունն է:
Զուտ արտարժութային դիրք` հաշվարկվում է որպես տարբեր արտարժույթների դիրքերի հանրագումար` հաշվի առնելով տվյալ դիրքի նշանը (կարճ կամ երկար):
Համախառն արտարժութային դիրք՝ հաշվարկվում է որպես արտարժույթների տարբեր դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
Արտարժութային երկար դիրք` արտարժույթով բանկի ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պարտավորությունների հաշիվների մնացորդներին:
Արտարժութային կարճ դիրք` արտարժույթով բանկի պարտավորությունների հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդներին:
(52-րդ կետը խմբ. 26.04.05 N 195-Ն, փոփ. 06.06.06 N 234-Ն)
53. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով` ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց, և ամփոփում ըստ արտարժութային երկու խմբերի:
Առաջին խումբ` ՍԴՌ, ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթներ, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն, դանիական կրոն, ավստրալիական դոլար և թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներ:
Երկրորդ խումբ` այլ արտարժույթներ:
Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը: Առաջին խմբի համար հաշվարկվում է համախառն արտարժութային դիրք, որն իրենից ներկայացնում է առաջին խմբի արտարժույթների դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար, իսկ երկրորդ խմբի ներսում հաշվարկվում է զուտ արտարժութային դիրք:
54. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ-ի դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը:
գ լ ու խ vi
պատասխանատվությունը
55. Սույն կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, ինչպես նաև դրանց ղեկավարները կրում են պատասխանատվություն` համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների:
(հավելվածը խմբ., լրաց. 24.12.04 N 357-Ն, լրաց. 11.03.05 N 101-Ն, խմբ., փոփ.26.04.05 N195-Ն, փոփ., լրաց., խմբ.13.09.05 N 485-Ն, 10.05.06 N 191-Ն, 06.06.06 N-Ն, փոփ., լրաց. 14.02.06 N-Ն, խմբ. 19.12.06 N-Ն, փոփ., լրաց. 06.02.07 N 34-Ն, լրաց. 30.10.07 N 331-Ն, փոփ. 18.09.07 N 282-Ն, փոփ., լNրաց. 21.11.07 N 367-Ն ,խմբ. 02.10.07 N 316-Ն)
Հավելված 2 2004 թվականի սեպտեմբերի 20-ի N 237-Ն որոշմամբ
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
տ ե ղ ե կ ա ն ք
ղեկավարների կենսագրական տվյալների վերաբերյալ
1. ______________________________________________
(պաշտոնը) |
2. Ընդհանուր տեղեկատվություն.
Անունը, ազգանունը, հայրանունը ____________________________
Սեռը |
___________________________ |
Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________
Ծննդավայրը __________________________
Քաղաքացիությունը __________________________
Ընտանեկան դրությունը տվյալ պահին ___________________________
Անձնագրի սերիան և համարը
(օտարերկրյա անձանց համար, օրինակ,
սոցիալական պաշտպանվածության համարը)_______________________
Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին) ___________________
Հեռախոսահամարներ |
_________________________ |
3. Աշխատանքային գործունեությունը.
N |
Կազմակերպության անվանումը |
Գտնվելու վայրը |
Աշխատանքի |
Պաշտոնը |
Ծանոթագրություն |
1. |
|||||
2. |
|||||
3. |
|
4. Այլ տեղեկություններ
_________ (ստորագրություն) |
________: (ամսաթիվը) |
2004 թվականի սեպտեմբերի 20-ի N 237-Ն որոշմամբ |
բանկի ռիսկով կշռված ակտիվների կշիռների աղյուսակ
Բանկի ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով.
Ակտիվների տեսակները | Կշիռներն ըստ ռիսկի (տոկոս) | ||||
1. Կանխիկ դրամական միջոցներ (հայկական դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (հայկական դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով) | 0 | ||||
2. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ բանկի դրամապահոցում |
0 | ||||
3. Կենտրոնական բանկում թղթակցային հաշվի միջոցներ, ներդրված ավանդներ, բանկի կանոնադրական կապիտալի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
0 | ||||
4. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով |
0 | ||||
5. Տվյալ բանկում պահվող (ներառյալ՝ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)՝ ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, հայկական դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում), ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, և դրանց գծով հաշվարկված տոկոսներ (սույն կետը չի տարածվում օֆշորային տարածքներում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց, և այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց կամ սույն կետով սահմանված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձանց նկատմամբ առկա ապահովված պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների, անավարտ ժամկետային գործառնությունների, դրանց գծով հաշվարկված տոկոսների վրա) |
0 | ||||
6. Կենտրոնական բանկի արժեթղթերի գծով, ինչպես նաև վերջիններով և կենտրոնական բանկի երաշխավորություններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
0 | ||||
7. Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոմիության և Եվրոպական կենտրոնական բանկի երաշխավորություններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
0 | ||||
8. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պարտատոմսերը և բացառությամբ` ռեպո համաձայնագրերով վաճառված պարտատոմսերի) և վերջիններով ապահովված պահանջներ (բացառությամբ` ռեպո համաձայնագրերի), հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
10 | ||||
9. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ), որոնք համաձայն կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու կարգի»` համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ |
10 | ||||
10. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ և վերջիններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
20 | ||||
11. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (հայկական դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով), ինչպես նաև ճանապարհին գտնվող Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (հայկական դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով) |
20 | ||||
12. Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ) երաշխավորություններով պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
20 | ||||
13. Թղթակցային հաշիվներ հայկական դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
20 | ||||
14. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ
|
Ա-1+(Պ-1) Ա-2 (Պ-2) Ա-3 (Պ-3) Վարկանիշ չունեցող |
Ա-1 (Պ-1) | 0 20 50 100 100 | ||
15. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ
|
ԱԱԱ(Աաա)-ից ԱԱ-(Աա3) Ա+(Ա1)-ից Ա-(Ա3) ԲԲԲ+(Բաա1)-ից ԲԲԲ-(Բաա3) ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3) Բ-(Բ3)-ից ցածր Վարկանիշ չունեցող |
0 20 50 100 100 100 | |||
16. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ
|
Ա-1+(Պ-1) Ա-2 (Պ-2) Ա-3 (Պ-3) Բ, Ս, Դ (ՆՊ) Վարկանիշ չունեցող |
Ա-1 (Պ-1) |
20 | ||
17. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ
|
ԱԱԱ(Աաա)-ից ԱԱ-(Աա3) Ա+(Ա1)-ից Ա-(Ա3) ԲԲԲ+(Բաա1)-ից ԲԲԲ-(Բաա3) ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3) Բ-(Բ3)-ից ցածր Վարկանիշ չունեցող |
20 50 50 100 100 100 | |||
18. Օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, առևտրային բանկերի երաշխավորություններով ապահովված պահանջներ |
ԱԱԱ(Աաա)-ից ԱԱ-(Աա3) Ա+(Ա1)-ից Ա-(Ա3) ԲԲԲ+(Բաա1)-ից ԲԲԲ-(Բաա3) ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3) Վարկանիշ չունեցող |
20 50 50 100 100 100 | |||
19. Վարկային գծերի, օվերդրաֆտների և վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումար |
50 | ||||
20. Օֆշորային տարածքներում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց, և այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց կամ սույն կետով սահմանված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձանց նկատմամբ պահանջները (այդ թվում՝ տվյալ բանկում պահվող (ներառյալ՝ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող) ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, հայկական դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում), ապահովված պահանջներ), ինչպես նաև սույն կետում սահմանված անձանց երաշխավորությամբ, երաշխիքով և (կամ) դրամային ապահովվությամբ ապահովված պահանջները |
100 | ||||
21. Դատարանի վճռով սառեցված կամ կալանված միջոցներ |
100 | ||||
22. Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
100 | ||||
23. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով |
100 | ||||
24. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ), որոնք համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու կարգի»` չեն համարվում անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ |
100 | ||||
25. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով |
100 | ||||
251. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթերը, այդ կազմակերպությունների նկատմամբ այլ պահանջները, ինչպես նաև այդ կազմակերպությունների երաշխավորությամբ, այլ բանկերում պահվող դրամական միջոցներով և/կամ արժեթղթերով ապահովված պահանջները |
| ||||
26. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները, որոնք ընդգրկված չեն 1-24 կետերում |
100 |
(աղյուսակը խմբ., լրաց. 13.09.05 N 458-Ն)
Աղյուսակում ընդգրկված հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում երաշխավորությունները, ակրեդիտիվները, վարկային գծերի, օվերդրաֆտների և վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումարը:
Անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները` ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, օպցիոն: Ընդ որում, այդ գործառնությունների (բացառությամբ արժութային սվոպի) կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքի և հետհաշվեկշռում այդ գործառնությունների գծով արտացոլված արժեքի 1%-ի հանրագումարը:
Ռեպո համաձայնագրերը, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը, արժութային սվոպը և արժութային սվոպով վաճառված արժույթը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով: Ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպի գծով հաշվեգրված տոկոսները ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված, համապատասխանաբար, արժեթղթի արժեքը կամ արտարժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է ռեպո կամ սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին: Հակառակ դեպքում, հաշվեգրված ստացվելիք տոկոսների չապահովված մասերը պետք է կշռել` հիմք ընդունելով տվյալ փոխառուի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը:
Սույն կանոնակարգի իմաստով` պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, անավարտ ժամկետային գործառնությունները և դրանց գծով հաշվարկված տոկոսները համարվում են ապահովված, եթե առկա է վերջիններիս ապահովվածությունը հաստատող փաստաթուղթ (գրավի պայմանագիր, երաշխիք, երաշխավորություն և այլն)` դրանց ամբողջ պայմանագրային ժամկետի համար:
Աղյուսակի 14-րդ, 15-րդ և 16-րդ, 17-րդ կետերում օգտագործված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ, իսկ փակագծերում` Մուդիզ վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված վարկանիշները և վարկանիշային մեթոդիկան:
Բանկերը տարին մեկ անգամ ընտրում են վերոնշյալ վարկանիշային կազմակերպություններից որևէ մեկը և տեղեկացնում այդ մասին Կենտրոնական բանկին յուրաքանչյուր տարվա սկզբին` մինչև հունվարի 31-ը:
Բանկերը պարտավոր են վերանայել վարկանիշներն ամիսը մեկ անգամ` հիմք ընդունելով վերը նշված վարկանիշային գործակալությունների կողմից հաշվետու ամսվան վերաբերող վերջին թարմացված տվյալները:
Օտարերկրյա բանկերի նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են բանկերի վարկանիշները` կախված պահանջների ժամկետայնությունից և գործիքների տեսակից:
Օտարերկրյա կառավարությունների նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են կառավարությունների նկատմամբ պահանջների վարկանիշները` կախված պահանջների ժամկետայնությունից, գործիքների տեսակից և արժույթից: Ընդ որում, օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, առևտրային բանկերի երաշխավորություններով ապահովված պահանջները ռիսկով կշռելիս բանկերը պետք է օգտագործեն վարկանիշային կազմակերպության կողմից ներկայացվող երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշները:
Ընդ որում, 14-րդ, 15-րդ և 16-րդ, 17-րդ կետերի առումով կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև 90 օր (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ` 90 օրից ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:
Եթե օտարերկրյա բանկը, կառավարությունը կամ կենտրոնական բանկը չունի կարճաժամկետ վարկանիշ, ապա ակտիվի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք կարող է ընդունել սույն հավելվածի 15 և 17 կետերում ներկայացված երկարաժամկետ վարկանիշներին համապատասխան կշիռներից մեկ մակարդակ ավելի բարենպաստ ռիսկի կշիռը: Ընդ որում, եթե օտարերկրյա կառավարության, կենտրոնական բանկի կամ առևտրային բանկի երկարաժամկետ վարկանիշները ԱԱԱ(Աաա)-ից ԱԱ-(Աա3) կամ ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3) են, ապա վերը նշված դրույթը չի տարածվում այդ ակտիվների կշիռները որոշելիս (այսինքն կարճաժամկետ պահանջները պետք է կշռել համապատասխան 20 կամ 100 տոկոս ռիսկի կշիռներով):
(հավելվածը խմբ., լրաց. 13.09.05 N 458-Ն, փոփ. 06.06.06 N 234-Ն)