Գլխավոր տեղեկություն
Номер
N 1121-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.441
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
22.11.2007
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
22.11.2007
Дата вступления в силу
27.12.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60507436

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1121-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ սահմանված հավելվածի (այսուհետ` հավելված) 7-րդ կետում «և 16-րդ կետերով նախատեսված դեպքերում գրավոր դիմումը» բառերը փոխարինել «կետով նախատեսված գրավոր դիմումը կամ 16-րդ կետով նախատեսված գրավոր տեղեկությունը» բառերով.

2) հավելվածի 14-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը, կարող է մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ կնքել Պայմանագիր` հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:».

3) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ Պայմանագիր չկնքելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի համապատասխան մարմին չներկայանալու կամ համապատասխան մարմին սահմանված ժամկետում ներկայանալուց հետո քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարվելու դեպքերում համապատասխան մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Խորհրդին:

Համապատասխան մարմին չներկայացած կամ ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարված անձինք սույն կետով նախատեսված տեղեկությունը Խորհուրդ ներկայացվելուց հետո երեք ամիս ժամկետով չեն օգտվում սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված նախապատվության իրավունքից:

Սույն կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցվում է ընդհանուր հիմունքներով:»:

 

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի
նախագահ
Մ. Բադալյան