«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 դեկտեմբերի 2007 թ. |
N 659 -Ն |
ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները (հավելված)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 15-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
|
Հավելված
Հաստատված է ՀՀ հանրային ծառայություններըկարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ |
ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
1. Առանձնատների սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները (այսուհետ` միացման վճար) որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց,
որտեղ`
Վստ - մինչև 100 մետր միաֆազ (0.22կՎ) մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 1 աղյուսակի (հավելված),
Վլրաց - ստանդարտ միացման հարաչափերի սահմաններից դուրս կատարվող միացման ծախսերի դիմաց կատարվող վճարն է:
2. Եթե նոր սպառողի, կամ սպառողի կամ կառուցապատողի (այսուհետ` Դիմող անձ) սպառման համակարգի միացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ հաստատված սույն հավելվածի (այսուհետ` Հավելված)
1-ին կետով և սույն Հավելվածի N 1 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի, իսկ եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 1-ին կետով սահմանված երկարությունը, ապա Վլրաց -ն իրենից ներկայացնում է ստանդարտ միացումը գերազանցող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքը:
3. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունը գերազանցում է սույն Հավելվածի N 1 աղյուսակով ստանդարտ միացման համար սահմանված հզորության առավելագույն մեծությունը (14 կՎԱ) կամ վերջինս պահանջում է եռաֆազ միացում, ապա միացման վճարը որոշվում է առևտրային սպառողների (սպառողներ` բացառությամբ բնակչության) համար սույն Հավելվածի համապատասխանաբար 7-րդ կամ 13-րդ կամ 20-րդ կամ 27-րդ կետերով սահմանված բանաձևերով:
4. Եթե սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) նախատեսված է Դիմող անձի կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 1-ին կետով և N 1 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:
5. Եթե առանձնատների թաղամասի կառուցապատումը (այդ թվում` ներթաղամասային էլեկտրական ցանցի կառուցումը) իրականացվում է մեկ կառուցապատողի կողմից, ապա թաղամասի ստանդարտ միացման վճարը որոշվում է առանձնատների համար սույն Հավելվածի N 1 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման վճարների հիման վրա` բազմաբնակարանային շենքի համար սույն Հավելվածի 6-րդ կետով սահմանված բանաձևով:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
6. Բազմաբնակարանային շենքերի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ n1 + Վուժ n2 + Վլրաց + Վառևտր,
որտեղ`
Վստ - բազմաբնակարանային շենքի սովորական միացման համար սահմանված ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),
n1 - բազմաբնակարանային շենքի սովորական միացումներով բնակարանների քանակն է,
Վուժ - բազմաբնակարանային շենքի ուժեղացված միացման համար սահմանված ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),
n2 - բազմաբնակարանային շենքի ուժեղացված միացումներով բնակարանների քանակն է,
Վլրաց - բնակելի շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների միացման վճարն է, որն ընդունվում է այդ էլեկտրասարքավորումների հզորությամբ առևտրային սպառողների համար սահմանված ստանդարտ միացման վճարին հավասար:
Վառևտր - բնակելի շենքի տարածքում գտնվող առևտրային սպառողների միացման վճարն է, որը ներառվում է հաշվարկում, եթե առևտրային սպառողների հզորությունը նախատեսված է բազմաբնակարանային շենքի նախագծով և ընդունվում է առևտրային սպառողների համար սահմանված ստանդարտ միացման վճարին հավասար:
Գ Լ ՈՒ Խ 3
0.4 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
7. 0.4 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգերի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց,
որտեղ`
Վստ - միաֆազ (0.22 կՎ) միացման դեպքում մինչև 100 մետր մեկ օդային գծի կառուցում, իսկ եռաֆազ (0.4 կՎ) միացման դեպքում մինչև 300 մետր մեկ մալուխային կամ մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 3 աղյուսակի (հավելված):
8. Ստանդարտ միացումը նախատեսում է հաշվառքային համալիրի տեղադրում էլեկտրոնային հաշվիչով:
9. Եթե եռաֆազ միացման դեպքում Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունըփոքր է 30 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 30 կՎԱ-ի համար սահմանվածին հավասար, իսկ եթե պահանջվող հզորությունը մեծ է 350 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է այդ հզորությունը ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:
10. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 7-րդ կետով և N 3 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի, իսկ եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 7-րդ կետով սահմանված երկարությունը, ապա Վլրաց -ն իրենից ներկայացնում է ստանդարտ միացումը գերազանցող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքը:
11. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 7-րդ կետով և N 3 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:
12. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:
Գ Լ ՈՒ Խ 4
6 (10) ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
13. 6 (10) կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց,
որտեղ`
Վստ - համապատասխանաբար մինչև 2000 մետր մեկ մալուխային կամ մինչև 3000 մետր մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 4 աղյուսակի (հավելված):
14. Ստանդարտ միացումը նախատեսում է հաշվառքային համալիրի տեղադրում էլեկտրոնային հաշվիչով:
15. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունը փոքր է 500 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 500 կՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 3000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է այդ հզորությունն ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:
16. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 13-րդ կետով և N 4 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի:
17. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 13-րդ կետով սահմանված երկարությունը, ապա
Վլրաց = ∆ Վ x n,
որտեղ`
n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 200 մետր հատվածների քանակն է,
∆ Վ - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 200 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 4 աղյուսակ):
18. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 13-րդ կետով և N 4 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:
19. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:
Գ Լ ՈՒ Խ 5
35 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
20. 35 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց,
որտեղ`
Վստ -մինչև 12 կիլոմետր երկարությամբ միաշղթա մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 5 աղյուսակի (հավելված):
21. Ստանդարտ միացումը նախատեսում է էլեկտրոնային հաշվիչով հաշվառքային համալիրի տեղադրում:
22. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունը փոքր է 3000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 3000 կՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 15000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է այդ հզորությունը ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:
23. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 20-րդ կետով և N 5 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար 0-ի:
24. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 20-րդ կետով սահմանված երկարությունը, ապա
Վլրաց = ∆ Վ X n,
որտեղ`
n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածների քանակն է,
∆ Վ- ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 5 աղյուսակ):
25. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 20-րդ կետով և N 5 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:
26. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:
Գ Լ ՈՒ Խ 6
110 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
27. 110 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց,
որտեղ`
Վստ -մինչև 25 կիլոմետր երկարությամբ միաշղթա մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 6 աղյուսակի (հավելված):
28. Ստանդարտ միացումը նախատեսում է էլեկտրոնային հաշվիչով հաշվառքային համալիրի տեղադրում:
29. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունըփոքր է 15 ՄՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 15 ՄՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 50 ՄՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարը ընդունվում է այդ հզորությունն ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:
30. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 27-րդ կետով և N 6 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց -ն ընդունվում է հավասար0-ի:
31. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 27-րդ կետով սահմանված երկարությունը, ապա
Վլրաց = ∆ Վ X n,
որտեղ`
n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 500 մետր հատվածների քանակն է,
∆ Վ - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 500 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 6 աղյուսակ):
32. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց -ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 27-րդ կետով և N 6 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:
33. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց -ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:
|
Հավելված Նոր սպառողի կամ սպառողի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարների |
Աղյուսակ 1.
0.4 կՎ լարման ցանցին առանձնատների ստանդարտ միացման վճարներ
հազ. դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)
Միացման տեսակը |
Առավելագույն հզորությունը |
Ստանդարտ միացման վճարը | |
1-ին գոտի |
2-րդ գոտի | ||
Սովորական միացում (0.22կՎ) |
10 կՎԱ |
65 |
53 |
Ուժեղացված միացում (0.22կՎ) |
14 կՎԱ |
91 |
62 |
Միացման ուժեղացում |
14 կՎԱ |
26 |
9 |
14 կՎԱ-ից ավելի հզորություն |
>14 կՎԱ |
Առևտրային սպառողների միացման վճար |
1. 1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:
2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:
Աղյուսակ 2.
Բազմաբնակարանային շենքերի ստանդարտ միացման վճարներ (10 և 14 կՎԱ հզորությունների դեպքում)
հազ. դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)
Բնակարանների քանակը |
1 բնակարանի ստանդարտ միացման վճարը | |||
10 կՎԱ հզորության |
14 կՎԱ հզորության | |||
1-ին գոտի |
2-րդ գոտի |
1-ին գոտի |
2-րդ գոտի | |
< = 6 |
137 |
126 |
187 |
154 |
7÷9 |
107 |
96 |
144 |
111 |
10÷12 |
93 |
81 |
125 |
91 |
13÷15 |
83 |
71 |
111 |
78 |
16÷18 |
77 |
66 |
105 |
71 |
19÷24 |
66 |
55 |
92 |
58 |
25÷40 |
59 |
48 |
83 |
50 |
41v60 |
52 |
41 |
75 |
41 |
61÷100 |
46 |
35 |
68 |
35 |
101 և ավելի |
42 |
31 |
64 |
30 |
1.1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:
2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:
Աղյուսակ 3.
0.4 կՎ լարման ցանցին միացող առԵՎտրային սպառողների ստանդարտ միացման վճարներ
հազ. դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)
Միացման տեսակը |
Միացվող հզորությունը |
Ստանդարտ միացման վճարը | |||
Օդային գծով |
Մալուխային գծով | ||||
1-ին գոտի |
2-րդ գոտի |
1-ին գոտի |
2-րդ գոտի | ||
Միաֆազ |
≤ 2 կՎԱ |
99 |
74 |
- |
- |
10 կՎԱ |
344 |
222 |
- |
- | |
14 կՎԱ |
445 |
274 |
- |
- | |
Եռաֆազ |
≤30 կՎԱ |
1 010 |
424 |
1 373 |
787 |
31÷50 կՎԱ |
1 546 |
570 |
2 151 |
1 174 | |
51÷75 կՎԱ |
2 217 |
752 |
3 123 |
1 658 | |
76÷100 կՎԱ |
2 887 |
933 |
4 096 |
2 142 | |
101÷140 կՎԱ |
3 959 |
1 224 |
5 652 |
2 917 | |
141÷180 կՎԱ |
5 031 |
1 515 |
7 208 |
3 692 | |
181÷220 կՎԱ |
6 104 |
1 806 |
8 763 |
4 466 | |
221÷260 կՎԱ |
7 176 |
2 097 |
10 319 |
5 241 | |
261÷300 կՎԱ |
8 248 |
2 388 |
11 875 |
6 015 | |
301÷350 կՎԱ |
9 589 |
2 752 |
13 820 |
6 984 |
1. 1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:
2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:
Աղյուսակ 4.
6 (10) կՎ լարման ցանցին միացող առԵՎտրային սպառողների ստանդարտ ԵՎ լրացուցիչ միացման վճարներ
հազ. դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)
Միացվող հզորություն |
Օդային գծով միացում |
Մալուխային գծով միացում | ||
Ստանդարտ միացման վճարը` |
Վճար` |
Ստանդարտ միացման վճարը` |
Վճար` | |
≤ 500 կՎԱ |
2 682 |
563 |
3 525 |
1 051 |
501÷ 600 |
2 982 |
676 |
3 994 |
1 262 |
601÷ 700 |
3 282 |
789 |
4 462 |
1 472 |
701÷800 |
3 581 |
901 |
4 930 |
1 682 |
801÷900 |
3 881 |
1 014 |
5 398 |
1 892 |
901÷1000 |
4 180 |
1 127 |
5 866 |
2 103 |
1001÷1100 |
4 480 |
1 239 |
6 335 |
2 313 |
1101÷1200 |
4 780 |
1 352 |
6 803 |
2 523 |
1201÷1300 |
5 079 |
1 465 |
7 271 |
2 733 |
1301÷1400 |
5 379 |
1 577 |
7 739 |
2 944 |
1401÷1500 |
5 678 |
1 690 |
8 207 |
3 154 |
1501÷1600 |
5 978 |
1 803 |
8 676 |
3 364 |
1601÷1700 |
6 278 |
1 915 |
9 144 |
3 575 |
1701÷1800 |
6 577 |
2 028 |
9 612 |
3 785 |
1801÷1900 |
6 877 |
2 141 |
10 080 |
3 995 |
1901÷2000 |
7 176 |
2 253 |
10 548 |
4 205 |
2001÷2100 |
7 476 |
2 366 |
11 017 |
4 416 |
2101÷2200 |
7 776 |
2 479 |
11 485 |
4 626 |
2201÷2300 |
8 075 |
2 591 |
11 953 |
4 836 |
2301÷2400 |
8 375 |
2 704 |
12 421 |
5 046 |
2401÷2500 |
8 674 |
2 817 |
12 889 |
5 257 |
2501÷2600 |
8 974 |
2 929 |
13 358 |
5 467 |
2601÷2700 |
9 274 |
3 042 |
13 826 |
5 677 |
2701÷2800 |
9 573 |
3 155 |
14 294 |
5 887 |
2801÷2900 |
9 873 |
3 267 |
14 762 |
6 098 |
2901÷3000 |
10 172 |
3380 |
15 230 |
6 308 |
Աղյուսակ 5.
35 կՎ լարման ցանցին միացող առԵՎտրային սպառողների ստանդարտ ԵՎ լրացուցիչ միացման վճարներ
մլն դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)
Միացվող |
Ստանդարտ միացման վճարը` |
Վճար` 12 կմ գերազանցող յուրաքանչյուր |
≤ 3000 կՎԱ |
21,70 |
1,28 |
3001÷4 000 |
26,19 |
1,70 |
4001÷5000 |
30,67 |
2,13 |
5001÷6000 |
35,15 |
2,55 |
6001÷7000 |
39,63 |
3,00 |
7001÷8000 |
44,11 |
3,40 |
8001÷9000 |
48,59 |
3,83 |
9001÷10000 |
53,08 |
4,25 |
10001÷11000 |
57,56 |
4,68 |
11001÷12000 |
62,04 |
5,10 |
12001÷13000 |
66,52 |
5,53 |
13001÷14000 |
71,00 |
5,95 |
14001÷15000 |
75,48 |
6,38 |
Աղյուսակ 6.
110 կՎ լարման ցանցին միացող սպառողների ստանդարտ ԵՎ լրացուցիչ միացման վճարներ
մլն դրամ (ներառյալ ԱՀՀ-ն)
Միացվող հզորություն, |
Ստանդարտ միացման վճարը` միացնող գծի մինչև 25 կմ երկարության համար |
Վճար` 25 կմ գերազանցող յուրաքանչյուր |
≤ 15 |
102,93 |
5,52 |
16÷20 |
136,25 |
7,37 |
21÷25 |
169,55 |
9,21 |
26÷30 |
243,20 |
11,05 |
31÷35 |
236,19 |
12,89 |
36÷40 |
269,50 |
14,73 |
41÷45 |
302,80 |
16,57 |
46÷50 |
336,12 |
18,41 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|