Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (25.12.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2007
Дата вступления в силу
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-257/2007

Քաղաքացիական գործ թիվ 3-1846(ՎԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան, Մ. Ասատրյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վահե Չանգլյանի, Ռիմա Ճաղարյանի և Լարիսա Օվսյաննիկովայի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի թիվ 07-257 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ «Մխիթարիչ» բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, դատարանի որոշմամբ 3-րդ անձ ներգրավված «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ Երևանի Պուշկինի 36 հասցեի կցակառույցի շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը. 

 

Դիմելով դատարան՝ կազմակերպությունը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից 09.11.2005 թվականին տրված թիվ 125 շինարարության թույլտվությունը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 01.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վահե Չանգլյանը, Ռիմա Ճաղարյանը և Լարիսա Օվսյաննիկովան:

10.12.2007 թվականին կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 10.12.2007 թվականին կնքված գրավոր հաշտության համաձայնություն և խնդրել են այն հաստատել:

Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Ուսումնասիրելով ներկայացված հաշտության համաձայնությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Հաստատել «Մխիթարիչ» հասարակական կազմակերպության, Վահե Սուրենի Չանգլյանի, Ռիմա Սերոբի Ճաղարյանի և Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովայի՝ 10.12.2007 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

«Հ Ա Շ Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

10 դեկտեմբերի

ք. Երևան

 

Մենք՝ ներքոստորագրողներս՝ մի կողմից, հայցվոր՝ «Մխիթարիչ» հասարակական կազմակերպությունը, որի անունից հանդես է գալիս տնօրեն Խաչիկ Ստամբոլցյանը (հասցեն՝ ք.Երևան, Պուշկինի 38), մյուս կողմից Վահե Սուրենի Չանգլյանս, Ռիմա Սերոբի Ճաղարյանս և Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովաս, ՀՀ վճռաբեկ դատարանում քննվող քաղաքացիական գործով ըստ հայցի «Մխիթարիչ» բարեգործական հասարակական կազմակերպության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, դատարանի որոշմամբ 3-րդ անձ ներգրավված «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի՝ Երևանի Պուշկինի 36 հասցեի կցակառույցի շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով, մեր ազատ կամքով, առանց հարկադրանքի, պարզ գիտակցելով, հասկանալով և ընդունելով սույն հաշտության էությունը, պահանջները, դրանցից բխող իրավունքները և պարտավորությունները, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին՝

Ես՝ «Մխիթարիչ» հասարակական կազմակերպությունս, հրաժարվում եմ իմ ներկայացրած բոլոր պահանջներից՝ համաձայնում և թույլատրում եմ Երևան քաղաքի Պուշկինի 38 հասցեում գտնվող՝ ինձ պատկանող երկու պատուհանները, որոնք գտնվում են նշված հասցեի երկրորդ հարկում, առաջին և երկրորդ հարկերի միջնամասում Վահե Սուրենի Չանգլյանը, Ռիմա Սերոբի Ճաղարյանը և Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովան փակեն նշված պատուհանները և դրա դիմաց համաձայնվել և ստացել եմ Վահե Սուրենի Չանգլայնի, Ռիմա Սերոբի Ճաղարյանի և Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովայի կողմից ինձ վճարված 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխհատուցումը:

Մենք՝ Վահե Սուրենի Չանգլյանս, Ռիմա Սերոբի Ճաղարյանս և Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովաս համաձայն ենք սույն հաշտությանը և վճարել ենք հայցվոր «Մխիթարիչ» հասարակական կազմակերպությանը 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխհատուցում, համաձայն ենք և ընդունում ենք հայցվոր «Մխիթարիչ» հասարակական կազմակերպության կողմից տրված թույլտվությունը Երևան քաղաքի Պուշկինի 38 հասցեում գտնվող շենքի՝ նրան պատկանող երկու պատուհանները, որոնք գտնվում են նշված հասցեի երկրորդ հարկում, առաջին և երկրորդ հարկերի միջնամասում մեր կողմից փակվեն:

Ես՝ Երևանի քաղաքապետարանս, որ սույն գործով հանդիսանում եմ պատասխանող, կողմերի միջև կնքված սույն հաշտությանը չեմ առարկում և համաձայն եմ, որ հայցվոր «Մխիթարիչ» հասարակական կազմակերպության և Վահե Սուրենի Չանգլյանի, Ռիմա Սերոբի Ճաղարյանի և Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովայի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատվի:

Կողմերիս պարզաբանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ և 236-րդ հոդվածների պահանջները:

Կողմերս համաձայն ենք, որ սույն հաշտության համաձայնության պայմանների խախտման դեպքում կողմը, որի իրավունքները խախտվել են, իրավունք է ստանում դիմել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությանը պարտավորությունների հարկադիր կատարման պահանջով:

Կողմերս ծանոթ ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-րդ հոդվածների պահանջներին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-րդ հոդվածների 1-ին կետի 3-րդ ենթակետի՝

 

Խ Ն Դ Ր ՈՒ Մ  Ե Ն Ք՝

 

Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը և հաստատել մեր հաշտության համաձայնությունը:

 

Հայցվոր

«Մխիթարիչ» ՀԿ ի դեմս տնօրեն

Վահե Սուրենի Չանգլյան

 Անձնագիր՝ AG 0500762

Խաչիկ Ստամբոլցյանի

 

հասցեն՝ ք. Երևան, 16 թաղ., 31-36

Անձնագիր՝ AA 0291329, տրված 10.01.1996 թ.
004-ի կողմից

հասցեն՝ ք. Երևան, Գայդարի 18-51

 

Ռիմա Սերոբի Ճաղարյան

 Անձնագիր՝ AE 0586933
հասցեն՝ ք. Երևան, 16 թաղ., 31-36

տնօրեն՝ Խ.Ստամբոլցյան
ստորագրություն
Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովա

Անձնագիր՝ 32 00 826019

հասցեն՝ ՌԴ, Մոսկվայի մարզ, գյուղ
Աբբակումովո, Ստրոիտելեյ փող., տ. 7
Ռիմա Սերոբի Ճաղարյանի և Լարիսա
Նիկոլայի Օվսյաննիկովայի լիազորված անձ՝
Արթուր Դավթյան ստորագրություն
Անձնագիր՝ AB 0450124 տրված

10.01.1997 թ. 011-ի կողմից

 հասցեն՝ ք. Երևան, Այգեստան 11 փող.,

1-ին նրբ., տուն 4

 

Պատասխանող՝ Երևանի քաղաքապետարան
ներկայացուցիչ՝ Դավիթ Ազիզյան ստորագրություն

 

Վահե Սուրենի Չանգլյան ստորագրություն»:

 

2. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճիռը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

 

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան