Լ ր ա ց ու ց ի չ
ա ր ձ ա ն ա գ ր ու թ յ ու ն
«Եվրոպայի անվտանգության ԵՎ համագործակցության կազմակերպության ԵՎ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջԵՎ ԵրԵՎանում Եվրոպայի անվտանգության ԵՎ համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» Փոխըմբռնման հուշագրի
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր), հանդիսանալով 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» Փոխըմբռնման հուշագրի (այսուհետ` Հուշագիր) Կողմեր,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Հուշագրի III-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Կառավարության հետ խորհրդակցելով և նրա համաձայնությամբ Գրասենյակը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է հիմնել ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակներ, որոնց վրա տարածվում են Հուշագրով Գրասենյակի համար նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը: ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակների գործողության ժամկետը և գործունեության շրջանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Գրասենյակի միջև փոխադարձ համաձայնությամբ»:
Հոդված 2
Սույն Լրացուցիչ արձանագրությունը հուշագրի անբաժանելի մասն է:
Հոդված 3
Սույն Լրացուցիչ արձանագրությունն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության Կառավարության` սույն Լրացուցիչ արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը ծանուցելու օրվանից:
Կատարված է Երևանում 2006 թվականի հունիսի 9-ին, երկու բնօրինակով` անգլերեն և հայերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են: Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տարբերակը:
Եվրոպայի անվտանգության և |
Հայաստանի Հանրապետության |
Լրացուցիչ արձանագրությունն ուժի մեջ է մտել 2008 թ. փետրվարի 21-ին: