ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2012 թվականի N 1626-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական-բարեգործական կազմակերպության շենքի գազիֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2012 թվականին հատկացնել 5,306.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցները «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական-բարեգործական կազմակերպությանը հատկացնել նվիրաբերության պայմանագիր կնքելու միջոցով:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սույն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում մինչև ընթացիկ տարվա վերջ ստանձնել պայմանագրային պարտավորություններ և կատարել ֆինանսական գործարքներ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1626-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Չափորոշիչներ |
||||
Ոչ ֆինանսական ցուցանիշներ |
Ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները 1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | ||||
1001 |
ԱԾ01 |
Նկարագրությունը «Փյունիկ» միության շենքի գազիֆիկացում, աշխատանքների իրականացման նպատակով տեխնիկական վիճակի հետազոտության իրականացում, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում | ||
Քանակական |
Տարածքի գազիֆիկացման աշխատանքներ |
X |
X | |
Շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրության ծառայություններ (ծառայությունների թիվը) |
X |
X | ||
Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության անցկացման ծառայությունների մատուցում (ծառայությունների թիվը) |
X |
X | ||
Որակական |
Մշակված չէ |
X | ||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
X | ||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
5306.10 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Նպատակ է հետապնդվում աջակցել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանությանը | ||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |