«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2007 թվականի N 83-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 507-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի N 2 աղյուսակում`
ա) «Արտաքին տեսքը» ցուցանիշի 4-րդ սյունակից հանել «(բացառությամբ կարմիր և կանաչ գույներից)» բառերը,
բ) «Եռման ջերմաստիճանը, C, ոչ ցածր» ցուցանիշի 4-րդ սյունակում «(որոշված ԻՍՕ 4925 ստանդարտի 6.1.6 մեթոդով)» բառերը փոխարինել «(որոշված ՀՍՏ ԻՍՕ 4925 ստանդարտի 5.2.1 մեթոդով)» բառերով,
գ) «Կինեմատիկական մածուցիկությունը» ցուցանիշը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
դ) «Ռետինի վրա ազդեցությունը» ցուցանիշի «դ» ենթակետում «ընդարձակումը» բառից հետո հանել «մինուս» բառը.
2) որոշման հավելվածի VIII բաժնի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում`
ա) ԳՕՍՏ 28084 տողի «(կետեր 4.3, 4.4, 4.5, 4.7, 4.8)» թվերը փոխարինել «(կետեր 3.6, 3.7, 4.3, 4.4, 4.5, 4.7, 4.8» թվերով,
բ) «ԻՍՕ 4925 (բաժին 6, հավելվածներ Ա, Բ, Գ, Դ, Ե)» բառերը փոխարինել «ՀՍՏ ԻՍՕ 4925 (բաժին 5, հավելվածներ Ա, Բ, Գ, Դ, Ե)» բառերով,
գ) «ԻՍՕ 7308» բառերը փոխարինել «ՀՍՏ ԻՍՕ 7308», նույն տողի 2-րդ սյունակում «կուտակիչով» բառը` «կուտակմամբ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|