«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2006 թվականի N 1429-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող Սիլիկյան թաղամասում նոր կառուցված քոթեջատիպ տները սնող` 4230 գծամետր երկարությամբ արտաքին լուսավորության բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը և տրանսֆորմատորային ենթակայանի շենքը` 50078.9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` ցանցի և ենթակայանի շահագործումն ու սպասարկումը կազմակերպելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 16 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|