«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 1583-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-221-րդ հոդվածներին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեդովկայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեդովկայի գյուղական համայնքի բնակիչների սեփականությունը հանդիսացող հողամասերը պետության կարիքների համար հետ վերցնելու մասին» N 1870-Ն որոշման 1-ին կետով` որպես օտարման գոտի հաստատված, տուֆաավազաքարային հանքավայրի շահագործման նպատակով պետության կարիքների համար հետ վերցվող 8 քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասերի արժեքների փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 5,692.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 1-ին կետով հատկացված փոխհատուցման գումարը տրամադրել քաղաքացիներին` համաձայն հավելվածի:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. սեպտեմբերի 27 |
|
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ
NN |
Անունը, հայրանունը, ազգանունը |
Գումարի չափը |
1. |
Վասիլ Ֆյոդորի Կիսելյով |
196.0 |
2. |
Վաչագան Գևորգի Ավետիսյան |
513.0 |
3. |
Բենիամին Պողոսի Վելիցյան |
490.0 |
4. |
Ալեքսանդր Նասլեդիի Հարությունյան |
992.0 |
5. |
Նիկոլայ Մեսրոպի Ավետիսյան |
1,026.0 |
6. |
Սերգեյ Մեսրոպի Ավետիսյան |
958.0 |
7. |
Սուսաննա Սեմյոնի Կիրակոսյան |
503.0 |
8. |
Լազար Մելիքի Հակոբյան |
1,014.0 |
Ընդամենը |
5,692.0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |